Իմ գալուց Հետո հայրս բոլորովին մենակ կմնա։ Այդ հեռանկարը քիչ չի հուզում ինձ, և դու լիովին կհասկանաս հոզմունքս, եթե, բացի մոտ ապագայում սպասվող մնացած բոյոր տհաճություններից (հորս համար), նկատի առնես նրա տարիքը (նա հիմա 68 տարեկան է)։ Այդ հանգամանքն ինձ ստիպում է, ըստ հնարավորին երկար մնալ այստեղ, չնայած գյուղական կյանքի ձանձրալի միօրինակության ողջ տհաճությանը, եթե դրան էլ ավելացնենք բացարձակ միայնությունը, որը օրըստօրե անտանելի է դառնում։ Ակամա վրա է հասնում ինքնամփոփումը և ինքնախոշտանգումը։
Եվ թախի՜ծը... Հենց որ իջնում է ուշ աղջամուղջը, գյուղը լռում է, իջնում է իրոք գերեզմանային լռություն, որը երբեմնակի խախտվում է միայն շների հաչոցով։ Թվում է թե գերեզմանատանն ես ապրում։ Ահա հենց այդ ժամանակ է, որ անտանելի ծանր է լինում և հոգիդ պարուրում է ճմլող, կուրծքդ ցավելու աստիճան սեղմող թախիծը։ Եվ թվում է գիշերը վերջ չունի։ Լույս՛ի, որևէ ձայնի, թեկուզ հաչոցի խելահեղ տենչը համակում է քեզ։ Սկսում ես խոսել ինքդ քեզ հետ և վախենում ես սեփական ձայնիցդ։ Թախի՜ծ։ Անդրշիրիմյան լռություն։ Անվախճան գիշեր։ Ինձ թվում է, թե դարեր եմ ապրել, այնքան շատ եմ խորհել, այնքան շատ եմ վերապրել խոշտանգելով ինքս ինձ և ուրիշներին, բայց , երդվում եմ այն ամենով, ինչ թանկ է, ամենից ավելի ինձ։ Ի՜նչ կտայի մի անսպասելի մտերմիկ ողջույնի, հարազատ ձայնի մի հնչյունի համար։ Դու երջանիկ ես, Անիկ, դու քույր ունես, քո կողքին մարդ կա, որին կարող ես վստահել խոհերդ ու անուրջներդ։ Քաղցր է ունենալ էի մարդ, որը կարող է հասկանալ քեզ, որի կրծքին ազատորեն կարող ես լալ կյանքիդ, չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը։ Դու լավ, հրաշալի մայր ունես։ Ես էլ մայր ունեին, և նա ինձ կհասկանար եթե ոչ գլխով, ապա սրտով, իսկ գա տվյալ դեպքում կարևոր է առաջինից։
Ես կարճում եմ գիշերը: Դեռ լավ է, որ կա մեկը, որին կարող եմ գրել, որին կարող եմ «շահագործել» իմ զեղումներով, թե չէ ստիպված կլինեի Գորկու «Բոլես»-ի հերոսուհու2 նման նամակ դրել ինքս ինձ կամ գոյություն չունեցող մեկին։
Սակայն այս ամենը ինձ թվում է ժամանակավոր, որովհետև