Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լրացնելու այդ Մոխրագույն Ոմնի¹ դավադրական արարքների ցուցակը: Մինչև այսօր տարակուսանքի մեջ եմ՝ առանց գիտենալու, թե ի՞նչ պիտի անեմ: Բանը նրանումն է, որ գրքիս հրատարակության համար հարկավոր է (վերջին նախահաշվով) 70 ռ.: Սկզբում խոսել էի Գյուտ քահանա Աղանյանի տպարանի հետ, և հաշվել էին մոտ 90 ռ., իսկ այժմ մտադիր եմ տպագրել (եթե բոլոր եթեները իրականանան) Վարդանյանի տպարանում, ուր պահանջվում է 70 ռ. (մոտավորապես — ոչ ավելի), թեև հրատարակությունը, իհարկե, այնպես չի լինի, ինչպես մենք էինք ուզում — բայց ի՞նչ արած, երբ ոչ մի հնարավորություն չկա և նույնիսկ ես այժմ կասկածում եմ՝ արդյոք կհաջողվի գոնե այդպես հրատարակել։ Վաղը քեզ հեռագիր կտամ, որ ուղարկես մնացյալ փո-ղը, որպեսզի իմանամ իմ բյուջեն և այնպես շարժվեմ։ Տարօրինակ մարդ ես — ամեն նամակիդ մեջ շեշտում ես «հրատարակեցեք» և հանկարծ մի այդպիսի բան։ Իհարկե որոշ պատճառներ կան, որ միայն 40 ռ. ես ուղարկել, սակայն այնուամենայնիվ այդ հանգամանքը ինձ կատաղեցրեց, որովհետև, հեր օխնած, ախր գիտես, որ ես այստեղ երկար մնալ անկարող եմ, քանի որ ծախսեր կլինեն և այլն — բացի այն, որ գիրքը կուշանա։ Մի խոսքով, չեմ հասկանում։ Գրիր։

Գլուխս այնպես խաոնված է, որ ուղղակի անկարող եմ երկար գրել, թեև տպավորություններ շատ կան։

Բոդլերը հանձնեցի «Գեղարվեստ» ինչ, որ խոստացավ վարձատրել, նույնիսկ գուցե ավանս տա մի քանի ռուբլի։ Андреев-ի մասին հոդվածս այսօր տարա «Тифлисский листок»-ին, տեսնենք ինչ կասեն — հնացել է քիչ։

Այժմ չգիտեմ ինչ կլինի, գուցե մի երկու օրից գնամ գյուղ՝ թողնելով գրքիս տպագրությունը։ Մի խոսքով, դրություններս շատ անորոշ է:

Օնիկը գուցե գնա Բորչալուի — Ալլահվերդի զավոդը Ռ. Ս. Դ. Բ. Կ. մեջ աշխատելու, խոստանում են 25 л. տալ ամսական — կամ հետս կգա Գանձա։ Երբ գործերս քիչ որոշվեն, իսկույն կգրեմ — առայժմ այսքանը: Այսօր ուզում եմ Ծատուրին էլ նամակ գրել։ Գրիր շուտ-շուտւ Ֆինանսներդ ողբալի են, իհարկե։ Հա, Ցոլակ, խնդրում եմ հատկապես գնաս «Русскос слово»-ի խմբագրատունը և նայես այդ