Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

69. Ց. ԽԱՆՋԱԴՅՆԻՆ

1908, 13 մայիսի, Թիֆլիս

Սիրելի Ցոլակ

Երեկ գիշեր ստացա նամակդ, ա՛հ, ինչ եմ ասում, այսօր առավոտ միայն ստացա, որովհետև Մելքոնը վերցրել էր Արամի մոտից և գիշերը Ավճալայից գալով չկարողացա ստանալ և միայն առավոտը ստացա—իսկ այժմ գրեցի, թե գիշերն ստացա, որովհետև Արամի մոտ ասին, որ քեզնից նամակ կա։

Ալմանախի կոչը կարդացի—լավ է։ Այստեղ համակրանքով են վերաբերվում դեպի մեր ձեռնարկությունը և Շանթը, Ավոն, Նար-Դոսը, Պետրոսյանը և Թումանյանը խոստանում են աշխատակցել։

Շանթը, որին ծանոթացա երկու օր առաջ Ավճալայում, շատ համակրեց մեր գործին և իմ վրա էլ լավ տպավորություն գործեց։

Տեսնենք։ Գնեցի հզորյանի (Միքայելյանի) գիրքը՝ «Զրկանքի հույսեր»— տեսնենք, դեռ ժամանակ չեմ ունեցել կարդալու։

Մինչև այսօր չկարողացա գյուղ գնալ, որովհետև Ավետիքը գրել էր իր ծանոթ մի օրիորդի (որին ծանոթացա այստեղ), որ մնամ մինչև իր գալը և ես մնացի։ Այսօր նա եկավ և մի կես ժամ առաջ նրա հետ էի։

Շատ մազալու էր, ծիծաղելով մեռա։ Ասում է պոեմիս մի մասը կտամ—տեսնենք։

Այսօր ստացա գրքիս առաջին 16 երեսի կոռեկտուրը, որ սրբագրեց իմ ներկայությամբ Տիգրան Զավենը, որը և խոստացավ ամբողջ գիրքս սրբագրել։ «Երկրի Ձայն»-ի վերջին համարում զետեղված է «Քաղաքը», քեզ նվիրված, վաղը կուղարկեմ քեզ, թեև չգիտեմ կհասնի՞ մինչև գալդ։ Եթե обложка այդտեղից բերես, շատ լավ կանես, որովհետև այստեղ անկարելի է կարգին обложка գտնել։ Ես կարծում եմ, որ 5—6 ռուբլով կարելի կլինի 600 օրինակի համար բավարար (գոնե այստեղի համեմատ) обложка գնել։ Այստեղ Ավետիքի գրքից լավ обложка անկարելի է գտնել, թեև նա թանկ չէ—(2 ռ. 600 օրինակի համար)։ Ուրեմն 5—6 ռուբլով կարելի կլինի լավ обложка առնել այդտեղ: Գիրքս մինչև ամսի վերջը հազիվ պատրաստ կլինի, այնպես որ եթե 25-ին գաս