Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էինք, որ ուզում էինք իսկույն գրել, երբ կհասնենք Թիֆլիս։ Օնիկից ահա մի շաբաթ նամակ չունեմ, այնպես որ նա գրեց թե ոչ միայն գիտեմ, որ նա էլ շատ էր ուզում գրել և նույն տարակուսանքի մեջ էր։

Երևի Ցոլակը Ձեզ արդեն ասած կլինի, որ Օնիկը գնացել է այստեղից։ Իսկ ես մնացի գրքույկիս տպագրության հոգսերով և երևի շուտով կգնամ գյուղ։ Ստացա Ցոլակից Ձեր և Ծատուրյանի կոչը և տեղեկություններ ըղձալի Ալմանախի մասին: Այստեղ մի քանի գրողներ, որոնց հայտնեցի մեր մտադրության մասին, համակրությամբ վերաբերվեցին մեր ձեռնարկության, պատրաստականության հայտնելով աշխատակցել՝ օրինակ, Թումանյան, Իսահակյան և ասացին, որ մյուս գրողներն էլ մեծ ուրախությամբ կմասնակցեն։ Շանթը, ի միջի այլոց, նկատեց, որ իր կարծիքով «գրողի համար պետք է մեծ նշանակություն ունենա, թե ո՞րտեղ է տպագրվում իր աշխատությունը»։ Այնպես որ աչքի առաջ ունենալով մեր Ալմանախի նպատակները և ընդհանուր բնույթը, պետք է որ, նրա կարծիքով, բոլոր հայ գրողները համակրալից արձագանք տան այդ ձեռնարկության։

Նար—Դոսը և մի քանի երիտասարդ հեղինակներ ևս իրանց պատրաստականությունը հայտնեցին մասնակցելու Ալմանախում և ասացին, որ նա հաջողություն կունենա։

Այդ ամենը ինձ շատ ուրախացնում է. գրական-քննադատության բաժինը, որ Դուք մտցրել եք Ալմանախի ծրագրում, համակրելի է, միայն եթե այնտեղ ևս պահպանվեն մեր հիմնական պահանջները — անաչառություն և լրջություն։ Իհարկե այդ դեպքում անխուսափելի կլինեն տարաձայնությունները, սակայն հուսով եմ, որ որոշ համերաշխություն կարելի կլինի ստեղծել մեր մեջ եթե լինեն վերը հիշածս պայմանները։

Սսպասում եմ լուրերի Ալմանախի մասին, որը, իմ կարծիքով, պետք է մի նշանավոր տեղ բռնե մեր գրական մամուլի մեջ:

Ռեակցիան այստեղ ևս սոսկալի հիասթափություն է առաջացրել ինտելիգենցիայի մեջ։ Ռեպրեսիաները ահռելի ծանրությամբ ճնշում են մարդոց, և հայ թերթերը օրավուր ավելի խղճալի դառնում։

Կարծես նորից մոտ է «Մշակ»֊ի և «Նոր Դար»-ի միահեծան