Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ահա հիմա կնստեմ ու կսպասեմ, որքան որ կարողանամ։ Հիմա համարյա ժամը 12֊ն է։ Մի՞թե շուտով չեք գա։

Ձեզ սպասելով, ձեր տետրակում ոտանավ. գրեցի (վշտից) և թերթը պոկեցի, իմ «գանձը»՝ տանում եմ հետս։ Քաղցեցի, դրա համար էլ ձեր երշիկից մի կտոր կերա, որը, հուսով եմ, կներեք ինձ, ինչպես և մնացած ամեն ինչ։ Հենց որ եկա, ուզում էի զանգահարել Վլադիմիրին և ձեզ կանչել, բայց նրա հեռախոսի №-ը չգիտեմ։ Այ թե բախտս չի բանում։ Առանձնապես ոչինչ չկա, ուղղակի ինձ շատ վատ եմ զգում։

Հիմա արդեն ժամը մեկից քառորդ է պակաս։ Գնում եմ։

104. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

(1909, դեկտեմբերի վերջ)

Ձեր նամակը, սիրելի Անտենկա, վաղուց եմ ստացել, բայց մինչև այսօր ոչ մի հնարավորություն չունեի պատասխանելու և հիմա էլ որոշակի չգիտեմ, ինչ գրեմ և ինչպես։ Իսկապես ասած, գրելու բան կա, բայց մի տեսակ չի գրվում։ Ձեզ ծանո՞թ է այդպիսի տրամադրությունը, ԱՆտենկա։ Եթե ծանոթ է, ինձ կհասկանաք։ Շատ կուզենայի ձեզ մոտ գալ, բայց դա էլ չկարողացա։ Ինձ վերապահում եմ մի ուրիշ անգամ ձեզ հյուր գալու իրավունքը, եթե թույլ կտաք։ Հիմա ես գտնվում եմ Պիտերում։ Ապրում եմ ծանոթների մոտ եղբորս հետ։

Բանն այն է, որ եղբայրս մի քանի օր առաջ պահանջեց, որ Պիտեր գամ, սպառնալով ինձ հետ խզել բոլոր դիվանագիտական հարաբերությունները, եթե հրաժարվեմ գնալուց։ Ինձ էլ պետք էր եղբորս հետ տեսնվել, ահա և ես այստեղ եմ։ Իսկ Ցարիցին գալ ես շատ էի ուզում, և թվում է, այնտեղ ինձ լավ կզգայի։ Ինձ շատ հուզեց այն, որ ձեր գեղասքանչ Մարթան էլ, մի անձնավորություն, որի մասին այնքան լավ բաներ եմ լսել ձեզնից, նույնպես միացել է ձեր հրավերին։ Ես շատ կուզենայի ծանոթանալ նրա հետ։ Ճիշտ չէ, որ չէի հիասթափվի։ Չգիտեմ ինչու, նա ինձ պատկերանում է շատ հաճելի ու լավը։ Չխոսելով արդեն այն մասին,