վրա բարկանալու ձեր լռության համար։ Չէ՞ որ դուք էլ էիք լռել, որովհետև կարճլիկ բացիկը հո չի նշանակում «չլռություն»։ Իսկ չեկա՝ շատ և չափազանց հիմնավոր պատճառներով, թեև շատ էի ուզում և հիմա էլ ուզում եմ։ Ինձ թվում է, ձեզ մոտ, խուլ վայրում ձեր ընկերակցությամբ (ձեր և առհասարակ ձերոնց ընկերակցողությամբ) ես ինձ լավ կզգայի։ Ես հիմա էլ ձեր տունը պատկերացնում եմ որպես խաղաղ հանգրվան, որտեղ այնքա՜ն լավ է նստել և լսել դաշնամուրի մեղմ հնչյունները։ Այնպես կուզենայի հանգստանալ։ Սուզվեի լռության երաժշտության և մեղմ երաժշտության քաղցրության մեջ՝ պարզ, անկեղծ, սիրալիր մարդկանց շրջապատում։ Ես այնպե՜ս եմ ուզում այդ գգվող լռությունը, գրգանքն ու հեռացա ամեն ինչից, և սիրալիրությունը, և գուրգուրանքը։ Դուք ինձ կհասկանաք, եթե հիշեք, որ արդեն մայր չունեմ, և վաղուց չեմ տեսնում նրա գգվանքը։ Ասենք, չգիտեմ, նրանց համար, ովքեր մայր ունեն, արդյոք հասկանալի՞ է լքվածության զգացումը, որն այնպես ծանոթ է ինձ, և, հավանաբար, այն բոլորին, ովքեր այդպիսի հիանալի, գթոտ մայր ունեին, ինչպես իմն էր, որը հիմա չկա, արդեն վաղուց չկա, հասկանո՞ւմ եք այդ, արդեն չկա և երբեք չի լինի։ Ինձ թվում է մեկ էլ, որ այնտեղ, ձեզ մոտ, ես կաշխատեի և լավ բաներ շատ կգրեի... Բայց տեսնո՞ւմ եք, աստված չտվեց։ Ինչ արած։ Գուցե երբևէ մի ուրիշ անգամ կհաջողվի։ Ինչ իմանաս։ Ինձ դուր է գալիս հիմա գալու ձեր այդ հաճելի առաջարկությունը (որ ես կարող եմ ձեզ մոտ մնալ, իսկ դուք կմեկնեք ամսի 10-ին)։ Այնպես չէ, դա շատ սիրալիր է։ Բայց և այնպես, գիտե՞ք ինչ։ Արդեն վաղուց է մտքովս անցնում թողնել Մոսկվան և գոնե մի ամիս ու կեսով հեռանալ որևէ ետ ընկած տեղ։ Այ եթե դա վերջնականապես որոշեմ (իսկ դա շատ հավանական է), ինչո՞ւ չտեղավորվեմ Ցարիցինում։ Ծանոթներ կլնեն, որոնց կարող եմ այցելել տրտմության պահերիս։ Ահա սա, թերևս, վատ չէր լինի։ Իսկապես, միևնույն չէ՞, Ցարիցինը կամ մի ուրիշ գավառ, իսկ Ցարիցինն այն առավելությունն ունի, նախ, որ, այնտեղ, ինչպես ասացի, ծանոթներ կլինեն, երկրորդ դրանք չեն լինի, այսինքն դրանք քիչ կլինեն: Եվ հավանաբար կյանքն էլ այնտեղ թանկ չէ։ Այնպես չէ՞։ Տեսնենք, ահա կգնամ Մոսկվա, գործերս կկարգավորեմ, իսկ հետո կորոշեմ: Գուցե այսօր մեկնեմ Մոսկվա։ Պիտերն ինձ ձանձրացրեց և
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/316
Արտաքին տեսք