Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ձեր Վահան

111. ԱԼ. ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

<1910, 2 մայիսի, Մոսկվա>

Թանկագին հոբելյար,

Սիրելի աշխատակից

Մի երջանիկ զուգադիպությամբ այսօր, այս գրական մեծ տոնին լույս ենք ընծայում առաջին գիրքը «Գարուն» գրական-գեղարվեստական ալմանախի, որի խմբագրության անգամներից մեկն եք և Դուք։

Մենք գիտենք, տատասկոտ ու փշոտ է հայ բանաստեղծի ճանապարհը. եթե ուրիշ ազգերի մեջ բանաստեղծ լինելու համար հարկավոր է միայն աստվածային կայծ ունենալ, մեր իրականության մեջ բանաստեղծը պետք է նաև հերոս լինի։

Բարդիները Ձեր ճանապարհին հով ստվեր չեն ձգել, շուշան ու վարդ չեք քաղել նրա եզերքներին, սառնորակ աղբյուրները Ձեր ծարավը չեն հագեցրել. Ձեր ուղեցույցը միայն Ձեր շնորհքն է եղել, Ձեր ոգևորության աղբյուրը՝ բանաստեղծի բարձր կոչման ազնիվ դրոշակը։

Այսօր, Ձեր 25-ամյա հոբելյանի օրը, «Գարուն»֊ի խմբագրությունը ամենաջերմ սիրով ողջունում է Ձեզ, թանկագին հոբելյար, և խոնարհվում է Զեր երկարամյա տանջալից կյանքի և ազնիվ աշխատանքի առաջ։

Կ. Կուսիկյան

Կարեն Միքայելյան

Վահան Տերյան