Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չգիտեմ։ Կարդացի՞ր «Մշակ»-ում ռեցենզիան իմ գրքի մասին2։ Ну что скажешь таким идиотам, а? Մի խոսքով։

Այսօր գնում եմ գյուղ։ Մյուս շաբաթ օրը կլինեմ այստեղ (ամսի 7-ին), իսկ 9 — 10-ին կգնանք Պիճիկի հետ Թիֆլիս։ Ինչպե՞ս է Վառիայի առողջությունը։ Ինչպե՞ս են Սոնյայի «գործերը»։

Լավ կանես, սիրելի Ցոլակ, եթե մի քիչ շտապես Մոսկվա, պետք է պարապել։ Соберись поскорей. Թեև գիտեմ, որ դա այնքան էլ հեշտ չէ, սակայն էլի տալիս եմ այդ խորհուրդը։ Վառեային ջերմագին բարևներս։

Քո Վանան Տերյան
Герцог Ганзейский3

Բարևիր Սոնյային, ևս ձերոնց բոլորին։

119. ԱԼ. ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ

1910, 3 հոկտեմբերի, Մոսկվա

Սիրելի բարեկամ

Ներեցեք, որ Ձեր նամակի պատասխանը ուշացրի։ Սաստիկ զբաղված էի` մի քննություն ունեի (անիծվե՜ն այդ քննությունները), որ անհրաժեշտ էր ժամանակին տալ, ահա դա էր ուշացնելուս պատճառը։ Դուք հարցնում եք մեր «Գարուն»-ի գործերի մասին։ Դժբախտաբար այդ առթիվ ոչինչ ուրախալի չեմ կարող հաղորդել առայժմ։ Մինչև այժմ շատ քիչ նյութ ենք ստացել և այն մեծավ մասամբ անհարմար։ Թեև խոստացել են մի քանի հոգի ուղարկելու և երևի շուտով կստանանք։ Առայժմ այդ հուսով ենք։ Վերջին խմբագրական ժողովում (որ և առաջինն էր) որոշվեց Ալ. Մեսնիկյանին ևս մտցնել խմբագրության մեջ, աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ նա կարող է օգտակար լինել «Հասարակական-քննադատական» ալմանախը խմբագրելիս։ Դուք հարցնում եք պարոն Սիմ. Բաբիյանի բանաստեղծություններից։ Ես