«Сб. арм. литературы» ժողովածուում։ Ծանոթանալով թարգմանությանը, Ավ. Ահարոնյանը հանդես եկավ մի բաց նամակով («Հորիզոն», 1916, № 126, 8 հունիսի), ուր բողոքեց, թե «Մայրեր»-ի թարգմանությունը կրճատված է, «անողորմաբար այլանդակված և կեղծված»։ Նա «Մայրեր»-ի այդ հրատարակությունը համարում է «ապոկրիֆ-կեղծված» և հրաժարվում է այդ երկի հեղինակը լինելուց։ Նա միաժամանակ հայտնում է, թե իր երկերը թարգմանելու և հրատարակելու թույլտվություն չի վերցված իրենից։ Ահարոնյանը «Բաց նամակ»-ում ժողովածուի խմբագիր Մ. Գորկուն «անգիտակ և անմասն է» համարում «Մայրեր»-ի թարգմանության և տպագրության հետ կատարված «աղաղակող անիրավությանը»:
Հոր նամակին հետևեց որդու՝ Վ. Մենակի «Գրական նորույթ» հոդվածը («Արև», 1916, № 145, 5 հուլիսի), որը և վկայակոչում է «Արև»-ի խմբագրությունը Տերյանի «Պատասխան...»-ին կցած ծանոթության մեջ։
Ահարոնյանի «Մայրեր»-ի հետ կապված պատմության մասին Տերյանը գրել է նաև ընկերներին հղած նամակներում (տե՛ս, օրինակ, «Երեքհատորյակ», 3-րդ հատոր, էջ 421 — 425)։ «Ահարոնյաններին ափսոսում եմ, որ պատասխանել եմ,— գրել է Կ. Միքայելյանին հուլիսի 23-ին։ — Այլևս ոչ մի տող չեմ գրի»։
Ա. Ահարոնյանը (և որդին), սակայն, շարունակեցին իրենց «բողոք»-ները։ «Հորիզոն»-ի № 155-ում (14 հուլիսի) տպագրվեց Վ. Ահարոնյանի «նամակ խմբագրության»-ը՝ ի պաշտպանություն հոր, իսկ երեք օր անց՝ Ավ. Ահարոնյանի «Պ. Վ. Տերյանին (պատասխանի փոխարեն)»-ը (№ 158, 17 հուլիսի)։ Տերյանը իր պատասխանը այնքան հիմնավոր էր համարում, որ իսկապես այլևս չանդրադարձավ այդ հարցին։ Մի անգամ միայն, Ց. Խանզադյանին գրած մի նամակում (1916, օգոստոս) նա բնաբանի նման երկու տող գրեց.
|
Տարիներ անց՝ 1960-ին «Հայրենիք» ամսագրի էջերում (№ 10, էջ 102 — 103) Վ. Ահարոնյանը նորից «Մայրեր»-ի պատմությունն է անում և փորձում ստվեր նետել Տերյանի անվան ու գործի վրա:
16. Նամակներ հայ գյուղացիներին և բանվորներին (էջ 143)
Առաջին անգամ տպագրվել է «Կոմունիստ» («օրգան հայկական գործոց կոմիսարիատի»), 1918, № 1 (22 հունիսի)։
17. Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին (էջ 150)
Առաջին անգամ տպագրվել է «Բանվորի խոսք» («Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության Բաքվի կոմիտեի օրգան»), 1918, № № 2, 3, 4 (27 հունվարի, 16 և 24 փետրվարի):
Երկրորդ անգամ տպագրվել է 1919 թ. Մոսկվայում. «Երկրորդ բարեփոխված հրատարակություն (Հրատարակություն Հայաստանի կոմունիստական կուսակցության»)։ «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին»-ը այդ հրատարակության