Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին հրատարակության ժամանակ վերնագիրը եղել է «Ի՞նչ է ասել| Լենինը գյուղացիներին», հետո՝ «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին»

18. Անկեղծ և հետևողական պետք է լինել (էջ 165)

Առաջին անգամ տպագրվել է «Կոմունիստ» («օրգան հայկական գործոց կոմիսարիատի»), 1918, № 2 (30 հունիսի)։ Հոդվածը տպագրված է առաջին էջում, առանց ստորագրության։ «Բովանդակության» մեջ հողվածի դիմաց նշանակված է «Վ. Տերյան»։

1. «Արև», 1916, № 108 (9 հունիսի), «Նոր դավադրություն»։

2. Քաղվածքը Մոսկվայի կոմիտեն թարգմանել է ռուսերեն և ուղարկել։

Տերյանը այս հոդվածի համար ռուսերենը թարգմանել է հայերեն և բնականաբար այդ տեքստը տարբեր է «Արև»-ի տեքստից (բովանդակությունը նույնն է)։ Կա նաև կրճատում (քաղվածքի առաջին և երկրորդ պարբերությունների միջև)։

19. Երեք հանդիպում (էջ 169)

Առաջին անգամ տպագրվել է «Կարմիր դրոշակ» («օրգան Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի»), 1919, № 2 (25 մայիսի), «Վ. Տ.» ստորագրությամբ։

1. «Մևծ եղբայրը» Արամ Տեր-Գրիգորյանն է (ամենից մեծը Ղազար Տեր- Գրիգորյանն է), Թիֆլիսի հայկական աշակերտական «Ծիածան» միության ղեկավարը:

20. Անմոռա՜ց ընկեր... (էջ 173)

Առաջին անգամ տպագրվել է «Կարմիր դրոշակ» («օրգան Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի»), 1919, № 2 (25 մայիսի)։

«Երկեր»-ի 1956 թ. հրատարակության ծանոթագրություններում ասված է, թե երկրորդ անգամ տպագրվել է «1925 թ. Տերյանի երկերի 4-րդ հատորում» (էջ 730)։ Մեր պրպտումները ցույց տվեցին, որ երկրորդ անգամ տպագրվել է «Կարմիր բանվոր» (Աստրախան) թերթի 1919 թ. № 18-ում (21 սեպտեմբերի), երրորդ անգամ՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության «Հայկական խումբի» «Կարմիր լուրեր» պարբերականի 1921 թ. № 10 — 11-ում (նոյեմբեր), չորրորդ անգամ՝ Պոլսի «Երկիր» թերթի 1921 թ. դեկտեմբերի 10-ի համարում։ Ուրեմն «Երկերի Ժողովածու 3-ի 4-րդ հատորում տպագրվածը ոչ թե երկրորդ հրատարակությունն է, այլ հինգերորդ: «Երկիր» թերթում կրճատված է վերջին երեք տողը. «Այս կարմիր անունը նվիրական, արնագույն դրոշի նման կրկին ու կրկին իր շուրջը պիտի համախմբի մեր աճող, հաղթական շարքերը»։ Կրճատված տողերի տեղը սպիտակ թուղթ է՝ նշան այն բանի, որ գրաքննությունը հանել է (այդ թերթում երբեմն ամբողջ էջեր կան այդպես՝ գրաքննական կրճատումներով) ։