Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորը։ Մի՞թե նա խորթ հայր էլ ուներ, ո՞վ էր այդ մարդը։ Այստեղ թույլ տվեք մի միջանկյալ դեպք պատմել։

Ծատուրյանի հոր մահվանից մի քանի տարի անց նրա մորը ամուսնության առաջարկություն արեց մի թիֆլիսեցի բախկալ, որ գալիս էր Զաքաթալա մրգի։ Բանաստեղծի մայրը աչքի առաջ ունենալով իր որդու դժբախտ վիճակը՝ համաձայնությունը տվեց, սակայն այդ թիֆլիսեցի մրգավաճառը մի սրիկա դուրս եկավ։ Նա մի ժամանակ ապրեց Զաքաթալայում և հետո գնալով Թիֆլիս՝ այլևս չվերադարձավ։ Այդ հարվածը մեր բանաստեղծի մաքուր ու հիվանդոտ մոր վրա շատ խորը ազդեց և նրա մահվան ամենագըլխավոր պատճառներից մեկը եղավ։

Ահա այդ մարդուն հանդիպեց Ծատուրյանը Թիֆլիսում այն ժամանակ, երբ մի առժամանակ ապրել էր այստեղ իր ուսուցիչ Ագապյանի հետ, բայց վերջինիս Թիֆլիսից հեռանալուց հետո մնացել էր դարձյալ մենակ և անօգնական օտար քաղաքի փողոցներում։

Խորթ հայրը տարավ նրան իր մոտ և սկսեց ընտելացնել իր շրջանին — Թիֆլիսի լոթիների շրջանին։ Տանում էր նա իր խորթ զավակին զանազան տրակտիրներ, միկիտաններ և ամեն կերպ աշխատում էր իր աշակերտը դարձնել։ Մի օր Ծատուրյանը օգտվելով խորթ հոր Թիֆլիսից հեռանալովը, փախավ նրա տնից այլևս չվերադառնալու մտադրությամբ։

Սակայն ո՞ւմ դիմեր, ո՞ւր գնար մի անփորձ և ջահել տղա, օտար քաղաքի լաբիրինթոսում։ Երկու գիշեր նա անցկացրեց Ալեքսանդրյան այգու նստարանների վրա, ապա բախտի բերմամբ հանդիպեց կրկին իր ուսուցչին, որը պատահմունքով եկել էր Թիֆլիս։ Սա օգնեց Ծատուրյանին, սակայն ինքը նորից հեռացավ Թիֆլիսից։

Այդ միջոցին Ծատուրյանը հանդիպեց իր հոր ընկերներից մեկին, որը խորհուրդ տվեց նրան գնալ Ղարայազի ճանապարհի վրա աշխատող մի ինժեների մոտ՝ թարգմանի պաշտոնով։

Ծատուրյանը գնում է այդ ինժեների մոտ, սակայն թարգմանի պաշտոնը երկար չի տևում, և շուտով նա դառնում է հասարակ բանվոր։ Սկսում է խճուղու վրա քար ջարդել օրական 40 կոպեկ վարձով։

Այս պաշտոնը ևս երկար չտևեց, և նա կրկին ստիպվեց հեռանալ — նրան