մասին է խոսքը։ Բայց Անթառամ Միսկարյանը չէր հիշում, թե արդյոք Տերյանը նրան ուղարկե՞լ էր այդ նոտաները։
86
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. նամակներ» գրքի:
1 Նամակի ամբողջ տրամադրությունը և «մոռանալ ամեն ինչ» բառերը համընկնում են Տերյանի «Մոռանա՞լ, մոռանա՞լ…» հայտնի բանաստեղծության (1908) տրամադրությանն ու ոճին։
2 Հունվարի 27-ը (հին տոմարով) Միսկարյան քույրերի ծննդյան օրն է: Անթառամը ծնվել է 1891 թ., իսկ Մարթան՝ 1893 թ. հունվարի 27-ին։ Տերյանը ծնվել է 1885 թ. հունվարի 28-ին (այնպես որ նրա ծննդյան օրը մի օր ուշ է)։
3 Օնիկ — Օհանջան Արտեմի Օհանջանյան (1885 — 1937), Տերյանի ուսումնակիցը Լազարյան ճեմարանում, 1906 թ. բանաստեղծի հետ մեկտեղ բանտարկվել է և ապա աքսորվել Քիշնև (տե՛ս Ս. Սուքիասյան, «էջեր Վահան Տերյանի կյանքից», Երևան, 1959)։ Նրա մասին Դավիթ Միսկարյանն ինձ գրել է. «Օնիկը իմ համադասարանցին էր։ Բանտում մոտ չորս ամիս նստելուց հետո, ըստ երևույթին նախքան աքսորվելը թաքնվում էր ոստիկանությունից՝ փոխել էր կերպարանքը, սափրել էր շեկ մազերը, սև ապակիներով ակնոց էր դրել և այդ տեսքով հանձնում էր ավարտական քննությունները (1907 թ. մայիս-հունիս)»։
87
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
1 Բաց նամակ է։ Կան կլոր կնիքներ՝ Մոսկվա, 11.2.09, Խարկով, 13.2.09։ Տերյանի ձեռքով գրված է հասցեն՝ (ռուսերեն) ք. Խարկով, Մալողոնչարովսկայա փող. 11։ Նեվիանդի՝ կանանց բարձրագույն դասընթացներ: Պատմա-բանասիրական ֆակուլտ. ունկնդրուհի Mlle Անթառամ Միսկարովային:
88
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:
1 Դավիթ Մինայի Միսկարյանն այն ժամանակ սովորում էր Մոսկվայի համալսարանի ֆիզ.-մաթ. ֆակուլտետի բնագիտական բաժնում:
2 Անթառամ Մինաևնա Միսկարյանը, ընդունվելով Նեվիանդի խարկովյան դասընթացների բժշկական ֆակուլտետը, ընդամենը մեկ օր է մնացել այնտեղ, ապա փոխադրվել է նույն դասընթացների պատմա-բանասիրական ֆակուլտետը:
89
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
1 Նկատի ունի Ի. Կռիլովի «Գորտն ու եղը» առակը։