կից չլինի ժամանակի եվրոպական կուլտուրայի աստիճանին չի՛ կարող ստեղծել ոչ մի կուլտուրա։
Մի խոշոր առավելություն ունի ռուսախոս հայ ինտելիգենցիան դա այն է, որ նա ավելի շատ է կապված ընդհանուր պետական կյանքի հետ, նա ավելի քաղաքացի է, նա ավելի կուլտուրական է։ Միայն կուլտուրական ազգը կարող է ստեղծել ազգային կուլտուրա։
Հայ գեղարվեստական ստեղծագործությունը կատարել է մի ամբողջական շրջանառություն նա ապրել է մի մոտ յոթանասնամյա կյանք, և եթե քննելու լինենք նրա պարզացման էտապները, կտեսնենք, որ սկզբից [մինչև] մեր օրերը նա շատ դանդաղ քայլերով է առաջ գնացել։ Դա ունի, իհարկե, իր պատճառները, սակայն փաստը մնում է փաստ։ Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ նա անշարժ է մնացել։ Վերը հիշածս կեղևի մեջ, մեր հասարակական մտավոր պայմաններում այդ էլ մի բան է։ Աբովյանից ու Պռոշյանից մենք հասել ենք Թումանյանին ու Շիրվանզադեին:
Այժմ հետաքրքրական է դիտել, թե այնուամենայնիվ ինչ ուղիներ է անցել մեր գեղարվեստական գրականությունն իր այդ ինքնամփոփ կյանքի ընթացքում։ Արդյոք զարգացման նշաններ ցույց տվե՞լ է, թե ոչ, արդյոք որպիսի՞ էվոլյուցիա է ապրել ինքն իր մեջ, և ինչ հետևանքների է հասցրել նրան այդ էվոլյուցիան։ Իմ վերն առաջադրած պնդումներն այն ընդհանուր տպավորության արտահայտությունն են, որ կարող է ստանալ մի մարդ, թերթելով այդ գրականությունը սկզբից մինչև վերջը: Հիրավի, այդ ընդհանուր տպավորությունն այն է, որ շատ քիչ է առաջ շարժվել մեր գրականությունը, որ նա հիմնական, արմատական վերածնություն չի ունեցել, նա չի ստացել խոշոր նշանակություն, նա չի ստեղծել իր համար լայն ուղիներ, նա չի արտադրել համամարդկային նշանակություն ունեցող գրվածներ, նա նաիապատրաստական մի գրականություն է եղել մինչև վերջին տասնամյակները։ Սակայն անարդարացի կլիներ պնդել, որ նա մնացել է մեռած ու անշարժ, ո նա չի զարգացել թեկուզ այդ նեղ, ինքնամփոփ, մեկուսացա սահմաններում։ Ինչպես նկատեցի վերը, նրա՝ մեր գրականությա այդ ինքնամփոփ գրությունը և դանդաղաշարժությունը մեծապես կախում են ունեցել մեր հասարակական֊տնտեսական և կուլտուրական զարգացման դանդաղությունից։ Սակայն այդ զարգացու