են այդ լեզուն ճոխ։ Ես այդպես չեմ կարծում։ Առհասարակ ես շատ և շատ չափազանցրած եմ համարում այն կարծիքը, որ գոյություն ունի Մխիթարյան հայրերի գիտական ու կուլտուրական կարողությունների և դերի մասին։ Նրանց գիտությունը կասկածելի գիտություն է, որովհետև այնտեղ, ուր չկա մեթոդ, չկա և գիտություն։ Իսկ նրանց բոլոր մեթոդներից միջնադարի հոտ է փչում։ Նրանց լեզուն էլ մի լեզու է, որ հավիտյան չի կենդանանալու և, եթե միայն մնալու է՝ կմնա արխիվներում, մատենադարաններում և իրանց այդ վանական պատերի մեջ ու երբեք չի դառնա մի կուլտուրական ազգի լեզու։ Պոլսեցոց լեզուն այդ տեսակետից ավելի լավ է։ Սակայն այդ լեզվի կենտրոնը շատ է հեռու բուն հայ ժողովրդի բնակավայրից, կտրված է նրանցից և չի դարձել ժողովրդական լայն խավերի լեզու։ Իսկ քանի որ, ինչես վերն ասացի, ես չեմ հավատում Թուրքիայի վերածնության, բնականաբար և Պոլսի լզեվի և գրականության ապագային հավատալ չեմ կարող։ Մեր, ռուսահայերիս գրականությունն ու արվեստը նույնքան, եթե ոչ ավելի, հասկանալի են էրզրումցուն ու վանեցուն, որքան և Պոլսինը։ Էրզրումցին ու վանեցին մեզ գուցե ավելի մոտ են, քան նրանց։ Եվ ինչու պետք է ցանկանալ, որ պոլսական ճոռոմ ու կեղծ գրականությունն ու արվեստը տարածվեն այնտեղ և ոչ թե մերը։
Որքան և թերի լինի ռուսահայերի գրականությունը, նա իր մեջ առողջ զարգացման ավելի տարրեր է պարունակում, քան պոլսականը։ Որովհետև որքան էլ աննշան լինի այդ ազդեցությունը, սակայն աներկբայելի է, որ մեր գրականությունը կրել է իր վրա ռուսական պարզ ու պայծառ գրականության ազդեցությունը։ Ռուս գրականության վսեմ պարզության և սրտաբաց անկեղծության նույնիսկ ամենաթույլ ազդեցությունը ավելի ընդունակ է մեր գրականությանը կենդանություն ու կենսունակություն ներշնչելու, քան այն բոլոր ծամածռությունները, որ անում են, թեպետև գուցե շատ շնորհալի գրողներ, անվանելով այդ վերադարձ դեպի հայկական հին կրոնը, հեթանոսությունը։ Դա սուտ հեթանոսություն է՝ դրա բովանդակությունը ուրիշ է։ Դա նույն սնամեջ ազգամոլության ախտն է, դա նույն զարհուրելի բառերի սերն է, դա նույն անիմաստ բառերի կույտն է, որը ծանոթ է մեզ վաղուց ու վաղուց։
Դուրյանին թող չմատնանշեն, թող չհիշեն և ուրիշներին, իմ խոսքը