ներկայացնեմ ինձ ետ ընդունելու մասին (արտաքսված էի անցյալ սեմեստրի փողը չվճարելուս համար) և սեմեստրը հաշվելու մասին։ Վերցրին ինձնից միայն 50 ռուբլի («в пользу университета», իսկ 30 ռուբլի («гонорар профессорам» առայժմ չվերցրին, մինչև որ ռեկտորը պաշտոնապես ետ կընդուներ ինձ։ Ահա թե ինչու ես չգրեցի Ձեզ—այս բացատրությամբ չկամենալով Ձեզ գլխացավ պատճառել։ Բայց մինչև այսօր դեռ հարցը պաշտոնական լուծում չի ստացել, թեև ինձ միանգամայն հավաստիացրին, որ գործը լոկ ձևական է և անպայման կլուծվի դրական կերպով։ Ես էլ սպասում եմ։ Դա ինձ չի խանգարում, որովհետև համալսարան հաճախում եմ ազատ կերպով։ Բայց, որպեսզի Դուք և խորհրդի անդամները որևէ կասկած չունենաք, ստիպված եմ այս բացատրությունը գրել։ Բացի այդ, որպեսզի Դուք ինձ խոզ չհամարեք, ուզում եմ այժմ իսկ հայտնել Ձեզ խորին շնորհակալությունս, որի այս «պաշտոնական» ձևակերպման գուցե Դուք կարիք չեք զգում, բայց այս զազրելի պետրոգրադյան մարդիկ և կարգերը ստիպում են ուշադիր լինել դեպի ձևականն ու պաշտոնականը։ Ով է իմանում Դուք էլ ստատյան խորհրդական (статский советник) վերցնեք ու հանկարծ նեղանաք՝ լավ չի լինի։
Գործերս այնքան էլ կարգին չեն, բայց յոլա կգնա։ Տրամադրությունս վատ է... Մյուս կողմից էլ «ընտանեկան հոգսերս» (թեպետև վասն անկարողության և անօգնականության իմո պլատոնական) անհանգիստ են անում։ Միակ մխիթարությունը և խնդությունը հոս իհարկե Մառն է, որին շատ հավանում եմ և սիրում։ Եթե նա չլիներ, ևս վաղուց-վաղուց այստեղից փախած կլինեի։ Մառը տրամադիր է գալու Մոսկվա երկու լեկցիա կարդալու, և ես ու Լևոն թալանթարը (Ալեքսանդրի որդին) նրան ամեն անգամ հավատացնում ենք, որ Մոսկովը Պետրոգրադ չէ և արժե այնտեղ կարդալ դասախոսություն (որովհետև այստեղ նա լի ուզում կարդալ հայերի համար)։ Կարծեմ նա արդեն որոշել է կարդալ։ Դժբախտաբար մեր հին մատենագրության հետ ես նոր եմ ծանոթանում («մունտառ» Խրիստ. Իվանիչի շնորհով) և քանի գնում այնքան հետաքրքրական է դառնում ինձ համար այն: Ինչ կլինի վերջը, չգիտեմ, բայց ահագին հաճույքով եմ կարդում հներին (թեև ժամանակ չի լինում շատ զբաղվելու նրանցով, որովհետև վրացերենն ու արաբերենը, որից շատ քիչ բան գիտեմ,