չտալու, ինչպես և երևի կլինի։ Սա էլ հայերենի վերաբերմամբ։ Դա բավական ձեռնտու (ձեզ համար) և էժանագին բարեգործություն է։ Ուրիշ բան էր, եթե գա ձեռնարկեր մի գրական ընկերություն (օրինակ գրողների ընկերությունը)։ Իսկ ձեր Կոմիտետում կան մարդիկ, որ արհամարհանքից բացի ոչինչ չունեն նվիրելու հայ գրականության — ինչո՞ւ նրանց պիտի սիրով դեմ գնա այսօր հայ գրողը (որին նրանք երբեք չեն ճանաչել և չեն ուզեցել ճանաչել), որովհետև նրանք ուզում են փո՞ղ հավաքել այդ միջոցով։ Ներեցե՛ք, գրականությունը [այդպիսի] դեր կատարել չի կամենում—նա միջոց չէ: Խոսքս, իհարկե, քեզ կամ Ջուզեպպիչին չի վերաբերվում, այլ նրանց, որոնք հայ գրականությունը չեն ճանաչում և չեն հարգում—ուստի այղ գրականությունն առավել ևս թքել կամի նրանց վրա։ Ինչ վերաբերվում է ինձ՝ իմ տողը կարժե 1 ռուլի: (Այլ հարց է եթե գրողների ձեռնարկություն լինի դա և գրողների անունից)։ Իսկ եթե կողմնակի մարդիկ կամենում են բարեգործություն անել, թող գրողների հաշվին չանեն այդ—այլ իրանց հաշվին, որովհետև հոգալ տպագրության ծախքը— դա ծիծաղելի է բարեգործություն համարել և իր անունը ճակատին դնել։ Հը, մռութդ թթվեցնո՞ւմ ես։ Թթվեցրու, բալամ, բայց ես արդարացի եմ։ Թիֆլիսում ձեռնարկածն էլ մի բան չէ, ճիշտ է, բայց նա գրողների անունից է (ի՛նչ գրողներ էլ լինեն), և ես այնտեղ կմասնակցեմ։ Դա էլ դարձավ գլխիս «Գաղութը», թե՝ ուզում եմ նախշվանցիներին լուսավորել—ուզում ես լուսավորիր—ինձ ի՞նչ։ Իսկ եթե ղու ուզում ես, որ ես էլ լուսավորեմ այդ քո ուզած նախշվանցիներիրե-платит рублем! Անվանեցեք ինձ շահասեր, լիրբ, ինքնահավան (միևնույն է, այդ է իմ կանոնը այսուհետև—եթե սիրում ես՝ плати... Իսկ երբ սովորեն վճարել, կսովորեն և հարգել, և սիրել — մի բան որ ձրի է՝ ինչ արժեք կունենա։ Իսկի ձրի ես ինքս էլ հո կարող եմ տպել տալ, էլ դուք ի՞նչ։ Բավ է։ Կրկնում եմ, եթե հայ գրողները, կամ թեկուզ դու և Ծատուրը ձեռնարկեք—ուրախությամբ կմասնակցեմ իհարկե, իսկ եթե Մոսկովի ազգասիրացած-ռուսախոս (կամ հայախոս՝ մեկ է) հաստափորները պիտի ձեռնարկեն—ես ի՞նչ պարտական եմ նրանց փառքին ու անվանը ծառայելու։
Հիմա գամ ինձ։ Գրեցի մի հոդված «Հոգևոր Հայաստան» վերնագրով և վաղը պիտի ղրկեմ «Մուշակին» ։ Կլինի մի երկու