Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրով սեղմում եմ Ձեր ձեռքը և խնդրում սրտալի ողջույն հայտնել սիրելի Իոաննա Մատվեևնային։

Ձեզ անձնվեր՝
Վահան Տերյան

P. S. Երեկ նամակ ստացա Պավլ Նիկիտիչից, Թիֆլիսից, որտեղից, ինչպես հաղորդում է, նա մեկնել է Վան։ Դատելով նամակից, նա լավ չի տրամադրված։ Խոստանում է գրել Վանից ավելի հանգամանորեն։ Ահա նրա հասցեն՝ Тифлис, Кавказцкий музей—Павлу Никитичу Макинцяну. В экспедицию Русского музея императора Александра III.

Այս հաղորդում եմ, մտածելով, թե Ձեզ թերևս հետաքրքրական է և գուցե նրա հասցեն ձեզ պետք գա, իսկ նա կարող է հետաձգել գրելիքը մինչև Վան հասնելը, որպեսզի «ավելի հանգամանորեն» գրի։ Խնդրում եմ չնեղանաք սրա համար, թերևս միանգամայն ավելորդ լրացում է նամակին։

Ձեր Վ. Տ.


148. ՆՎ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

<1916, 10—17 հունիսի, Պետրոգրագ>

Սիրելի Նվարդ

Քո նախկին նամակում հայտնած ցանկության համեմատ առաջին նամակս դրեցի կուրսերի հասցեով, բայց չգիտեմ ստացա՞ր, թե՞ չէ:

Ստացա քո ուղարկած գրքույկը («Միջնադարյան բանաստեղծներ»), որի համար շատ շնորհակալ եմ։ Իհարկե, շատ քիչ բան է պարունակում այդ գրքույկը, բայց դա էլ կտարածի և կժողովրդականացնե մեր պոեզիան—ուրեմն միանգամայն ողջունելի պետք է համարել։ Ես էլ մտադիր էի քեզ մի գրքույկ ուղարկել Մուշեղի հետ, բայց այժմ պարզվեց, որ նա չի գալիս Կովկաս—ուստի ուղարկում եմ նամակիս հետ նույն հասցեով։ Աննա Ախմատովայի