դրա համար գրեցի այս մի քանի տողը և ոչ նրա համար, որ առանձին նշանակություն եմ տալիս խնդրին։
Ի դեպ, անցյալ օրը գնացել էի Գորկու մոտ, որ Ղրիմից նոր է եկել, և «զեկուցեցի» այդ խնդրի մասին մանրամասնորեն։ Նա ապշած լսեց ու հետո ասաց՝ [«Բայց ախր դա սոսկալի մանրուք է, արժե՞ դրանով զբաղվել։ Թողեք։ Ինձ ծանոթ են այդ հեղինակային ինքնասիրությունները»]։ Եվ ամեն զրույց վերջացավ։ Գորկու խոսքերը բերում եմ մոտավորապես, բառացի չեմ հիշում։ Եվ նա այդ խնդրի մասին այլևս չխոսեց, և շատ ուրախ եմ ես։ Ես նրան բացատրեցի, որ « զեկուցանում» եմ այդ մասին, որպեսզի նա был в курсе дела և հետո թյուրիմացություն չպատահի մեր մեջ։ Երևակայիր, Ցել, եթե մի օր Գորկին սկսեր քննել, թե իր երկերի թարգմանությունների մեջ որտեղ բաց թողնված տողեր կան ու սխալ կամ թերի թարգմանություններ—նա պիտի իր ամբողջ կյանքը «նամակ խմբագրություններ» գրեր, մանավանդ որ Վարդգեսի պես «ճարի» ու «աչքաբաց» տղա էլ չունի, որ օգներ իրան:
Ձեր «Գործ»-ի հայտարարությունը կարդացի։ Ցանկությունները առհավատչյա չեն, դժբախտաբար, և հաջողության, դու լավ գիտես, որ ад вымощен благими пожеланиями: Եվ ես դժբախտաբար չեմ կարող հավատալ, որ պիտի հարատևե ձեր «Գործ»-ը: Իրավ է, եթե փող ունեք, դա մեծ գրավական է ուժեր գրավելու, բայց գրեթե համոզված եմ, որ միջից պիտի պայթե «Գործ»-ը։ Սակայն այս րոպեիս ինձ «հրատապ» հետաքրքրողը «ավանցիս» խնդիրն է, և դու մի նեղանա, որ զբաղեցնում եմ քեզ դրանով։ Որքա՜ն ուրախ կլինեի, եթե հնար ունենայի բնավ չխոսելու այդպիսի հարցերի մասին։ Քեզ գրել էի, որ ես առանց ավանս չեմ աշխատակցի և իրավասություն էի տվել իմ կողմից այդ հարցը դնելու, ցանկացած ավանսիս չափն իսկ որոշել էի—200 ռուբլի, որ չնչին գումար է (մանավանդ մեր օրերում)։ Եթե ձեր թերթը մի թռուցիկ երևույթ չի լինելու, որ մի երկու ամսից դադարի—ապա՝ ի՞նչ ահ ձեզ համար տալ 200 ռուբլի մի աշխատակցի, որի մասնակցությունը ամսագրում դուք ցանկալի եք համարում։ Եթե անգամ մի 15—20 այդպիսի աշխատակից գտնվի (հո բոլոր աշխատակիցները չեն պահանջի ավանս), դա պիտի կազմե 4000—5000 ռուբլի։ Եթե այդքան տրամադրելի գումար չունեք—ի՞նչ միտք գործ ձեռնարկել։ Չէ՞ որ մի քանի ամսվա համար արդեն պիտի այդպիսի