Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրականության և ազգի համար «հոգս քաշող» հայ ինտելիգենտ հայրենասերները դեպի ինձ (առհասարակ դեպի հայ գրողը, ասենք ոչ թե դեպի ինձ, այլ Շիրվանղագեն, մի՞թե նա ճանաչված չէ) տածած հարգանքից առաջարկում են գրեթե ձրի աշխատակցել իրանց հանդեսին, որով նա ուզում է փրկել եթե ոչ ազդր, ապա, համենայն դեպս, գրականությունը, ապա դա ինձ վրդովում է (ի դեպ սա էլ «հուզմունք» է) և ինձ համար զզվելի է։ Ես այդ մարդկանց ասում եմ—ողորմած պարոնայք, ձեր ուշադրությունը դեպի ինձ, դեպի հայ գրողը իրացրեք ոսկով, այլապես հակված չեմ ձեզ հավատալու, այլապես ձեր զգացմունքներից նույն հոտն է փչում, ինչ հոտ որ փչում է այն ծայրահեղ հայրենասերների զգացմունքներից, որոնք ասում են «Մենք համակրում ենք և ս-դ, թող մեր սքանչելի ազգն էլ, ինչպես և բոլոր այլ ազգերը, ունենան ս-դ»։ Հազիվ թե դա մխիթարական է պարոնայք ս-դ-ների համար. ճիշտ չէ՞։ Նույնն էլ այստեղ է։ Ասում են—ամեն տեղ իրենց պոետներն ու դրոցները կան, թող մենք էլ ունենանք, թե չէ մենք ինչ ազգ ենք, եթե չունենք մեր պոետներն ու գրողները։ Բայց պոեզիան ինքնին կամ գրականությունը—նրանց բոլորովին պետք չէ։ Դա նրանց հարկավոր է, որպեսզի օտարերկրացիների հետ զրուցելիս ասեն, որ ահա մենք էլ ունենք «մեր Նևտոնները», մեր Թումանյանները և այլք։ Այդ զգացմունքի աստառը զազրելի է և դա նողկալի զգացմունք է։ Ահա այդ զգացմունքով էին ղեկավարվում նրանք, ովքեր Մոսկվայում նախաձեռնեցին «Поэзия Армении»-ի հրատարակումը, այն մարդիկ, որոնք նայ պոեզիայի ծաղկման համար չէին կարող նույնիսկ երկու-երեք հազար ռուբլի ճարել (հիշիր «Գարուն»-ը), իսկ «ազգային» սնապարծության համար չափսոսացին և գտան համարյա 15 հազար (մի «Поэзия Армении» գրքի համար)։ «Պոեզիա Արմենիի» տողացի թարգմանությունների մեկ մամուլի համար մեզ վճարում էին 40 ռ., իսկ մեր բանաստեղծությունների համար, որ նրանք թարգմանում էին, մեզ ոչ մի կոպեկ չէին վճարում։ Այդ մարդկանց հարկավոր է հայկական թաղային ոստիկան, իսկ մեզ՝ ոչ։ Ահա տարբերությունը։ Խնդրեցինք Իսահակյանին ուղարկել 300 ռ. և չուղարկեցին, իսկ նրա բանաստեղծություններով պարծենում են, տեսե՛ք ինչ բանաստեղծներ ունենք։ Զզվելի՜ է]...

Ուրեմն, սիրելիս, պայմանս հայտնիր, իսկ այս ամեն բացատրություններս