կգտնես իմ աստիճանին ու сан-ին (чину у сану) իսկ եթե բոլորը հարմար գտնես—հերթով կտաս—դարձյալ քո հայեցողությամբ։ Բոդլերն էլ կղրկեմ։ Այդ բոլորը կստանաս ամսի վերջին կամ հոկտեմբերի 5-ին (ոչ ուշ)։ Կարծում եմ ուշ չի լինի։ Եթե «հրատապ» հարկավոր եղավ, ջաֆա քաշիր մի հեռագիր զարկ, «հրոպեապես» մի քանի բան ղրկեմ։ Բայց կարծեմ դրան կարիք չի լինի։
Այս տարի համալսարանը պիտի թողնեմ և հոգ տանեմ նախ առողջությանս մասին, որ վերջերս քանի գնում վատանում է և համ չի տալիս, ապա մի քիչ ուզում եմ օգտվել դրանից և իմ գործերին նվիրվել, այն գործերին, որ թողել եմ և արդեն թողնելու ժամ չկա՝ էսօր-էգուց ընկնում ենք մեռնում, գոնե կարգի բերենք հին ծրագրած բաներս։
Այս քննությունս որ տվի, էլ полукурсовой քննություն չունեմ, մնալու է էլի մի քանի կուրս լսել (միայն լսել) և պետական քննություն տալ։ Դրա համար սրանից ուզում եմ մի կերպ ազատվել (իհարկե թե հաջողվի, վասնզի դժվար է, խոսքս արաբերենի վրա է)։
Ուրեմն ամսի վերջերին սպասիր և նամակիս, և պոեզներիս։
Իսկ մինչ այդ ողջ եղիր և աղոթիր ինձ համար։
Ողջույն տուր իմ ու Շուշանիկի կողմից Վարինկային և բալիկիդ։
Կգրեմ։
Գրիր։
Սիրելի Ցել
Ուղարկում եմ ահա «Բոդլերն» ու ոտանավորներս, Բոդլերի «արձակ» պոեմներից 25-ը, թեև «թարգմանած» ունեի էլի մի քանի հատ (իսկ ընդամենը 50 հատ է), որովհետև ժամանակ չկար իսկի։ Բանն այն է, որ, ինչպես գիտես, ես վաղուց «թարգմանել էի» այդ պոեմները և ենթադրում էի, թե պիտի միայն արտագրեմ