Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հեցի, իսկ պավլյան հավելագրումն ուղարկում եմ սույնին կից`։ Ուղարկում եմ նաև այն բանաստեղծությունը2, որ Դուք խնդրել* էիք և որը Ջեզ խոստացել էի, թեև տհաճ է չհղկված բանը ոողար- կել։ Դրանից կարող եք եզրակացնել, որ ավելի լավ է այդ բա¬ նաստեղծությունը մարդու ցույց չտալ։ Ասենք, ինչպես կամենաք։ Հիմա իմ տրամադրությունը շատ-շատ վատ է։ Նստած եմ սանատորիայում, ուր մտա երեք օր առաջ։ Ինձ զգում եմ ինչպես բանտում, թերևս ավելի վատ։ Ծանր է և տհաճ։ Ուրեմն ողջ լերուք, սիրելիս, և մի մոռացեք ինձ, թշվառիս... ձեր Վահան Տերյան Ահա իմ հասցեն Сухум, санатория Кошко, Вагану Териану 170. Ց. ԽԱՆՋԱԴՅԱՆԻՆ <1917, 11 փետրվարի, Սուխումի> Սիրելի Ցել Գրում եմ քեզ Սուխոոմից, սանատորիայից, ուր մտել եմ չորս օր սրանից առաջ։ Տրամադրությունս շատ խարաբ է։ Գրելու էլ հալ ու հավաս չկա։ Գրում եմ, որ իմաց տամ քեզ որտեղ լինե- լըս։ Այստեղ կմնամ հավանորեն մինչև մայիս (եթե արգելք չլի¬ նի)։ Երկու խնդիրք ունեմ առ քեզ. նախ' իմ գրքից Հարցրու մի 4—5 օրինակ և ուղարկիր бандероль֊ով չէ շատ ուշ կհասնի) և երկրորդ գրավաճառին պատվիրիր կամ ինքդ մի կերպ ուղարկել տուր այդտեղ գրավաճառի մոտ մնացած գրքերս «Գիր֊ին*, որովհետև շատ պահանջ կա և դիրքս չկա, խնդրեցին գրեմ, որ ուղրկեն Բաքվից (այդտեղ չէ* որ անօգուտ ընկած են գրքերս)։ Ուրիշ տեղ ես գրքիցս այլևս չունեմ—ամբողջ հրատարակու¬ թյունը վերջացել է, մնում է մի 100 օրինակ Բա րխուդարյանի2 մոտ, նա էլ չեմ կարող վերցնել, որովհետև <Պանթեոն֊ից 150 ո.

       305

20 Վ. Տերյան, հատ. IV