Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

189. ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ

(հատված)

<1917,նոյեմբեր-դեկտեմբեր, Պետրոգրադ>

Ներկայացրի մի записка Հայաստանի (Տաճկ.) մասին և проект декрета об Армении. Ազգային գործերի կոմիսար ընկ. Ստալինը (Ջուղաշվիլի) շատ հավանեց записка-ս և դեկրետի պրոյեկտը։

Մոտակա նիստում (ժողովրդական կոմիսարների) քննության կառնվի և երևի կանցնի։

Այսօր զրույց ունեցա այդ առթիվ և ընկ. Լենինի հետ, որին բացատրեցի, թե ինչո՞ւ անհրաժեշտ է առայժմ զորքերը չհանել Հայաստանից և պայմանավորել Հայաստանի ինքնորոշումը աքսորվածների և փախստականների վերադարձով և այլ գարանտիաներով։

Նա շատ լավ վերաբերվեց և պարզեց, որ երբ ինքն ասում է զորքերը հանել Հայաստանից, սրանով ուզում է ասել, թե երբ հայերը պահանջեն այդ, որպեսզի նրանց վրա ճնշում չլինի Ռուսիայի կողմից և նրանք ստիպված չլինեն ռուսական օրիենտացիա ընդունել։ Իսկ հայերի ապահովության համար, եթե նրանք այդ կամենան, նա բնավ դեմ չէ, որ մնան հարկավոր եղած զորամասեր։ Շատ հետաքրքիր բաներ կան պատմելու, բայց հնար չկա գրելու այդ ամենը։ Չկարծես թե ես էլ դաշնակցականների նման ավանտյուրաների հետևից եմ ընկել։ Երկար պատմություն է սա։ Ես քեզ միայն էությունն ասի։


190. ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ

(հատված)

<1917, նոյեմբեր-դեկտեմբերի>

Ստալինն ասաց՝ մենք իսկույն ևեթ կկարգադրենք, որ զորքերը հեռանան և հայերին հնար տրվի ինքնորոշվելու։ Ես վիճեցի։ Դա իմ записка-ն տալու ժամանակ ասաց։ Բայց այսօր, երբ արդեն կարդացել էր записка-ս, ուրիշ կերպ էր խոսում։ Լենինին ևս