այդ կանենք։ Այնպես որ այդ մասին հանգիստ եղիր: Ուրիշ ինչ գրեմ։ Հա՛, մի խնդիրք ունեմ քեզ — խնդրեմ գնա Հայկ Խաչատրյանի մոտ և հայտնիր, որ Մոսկվայում կազմված «Պանթեոն» Հրատարակչական ընկերությունը մտադիր է հրատարակել Լերմոնտովի երկերի ժողովածուն և գիտենալով, որ նա, այսինքն Հա՛յկ Խաչատրյանը, դեռ ճեմարանում թարգմանել էր Լերմոնովի «Ангел смерти»-ն, խնդրում է նրան ուղարկել իր այդ թարգմանությունը։ Եթե ուզում է, թող վերամշակե և այնպես ուղարկե, այդ ժողովածուի համար։ Ասա թող церемония-ներ ծախե և մեր կողմից բարև արա նրան։ Հասկացա՞ր։ Այս օրերս կարդաս հայ թերթերում այդ առթիվ (Լերմոնտովի հրատարակության) մեր նամակը: Да-с! այս րոպեիս Պոլը վեր է ընկած մոտս: «Գարուն»-ը դանդաղորեն տպագրվում է։ Իմ գիրքն էլ պատրաստ է, թուղթը պատվիրել եմ և սպասում եմ, որ Բարխուդարյանը նոր տառեր ստանա։ Մի շաբթից, 10 օրից կսկսեմ տպագրությունը։ Ինչո՞ւ չես գրում երբ ես գալու։ Ի՞նչ ես անում։
Հա, Կարբարիչը կարդացել է հոդվածդ և ասաց, որ նրա կարծիքով չի մշակված — այսինքն այն, ինչ ես քեզ գրել էի: ՈՒրեմն երևի ստիպված կլինես մշակելու։
Это пусть тебя не злит, милый, да-с!
Առայժմ այսքանը։ Բարևիր Վարյային և ձերոնց։
24. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Այսօր նշանակել Էինք ժողով՝ քո հոդվածը կարդալու, ավելի ճիշտ քո հոդվածի մասին խոսելու համար, որովհետև արդեն կարդացել էինք առանձին-առանձին։ Կարբարիչն ու Ծատուրյանը չէին եկել как это водится: Սակայն մենք պաշտոնապես որոշում կայացրինք ընդունված համարել հոդվածդ, միայն առաջարկելով ձեզ մշակության ենթարկել այն և մասամբ կրճատել։ Մանրամասն գրել չեմ ուզում, թե ինչումն է բանը, այսքանով առայժմ