հնարավորություն կտրվի վերադառնալ իրենց հարազատ օջախը և վերականգնել իրենց ավերված տնտեսությունը։ Այսպիսով, երկու և մեկ քառորդ միլիոն թուրքահայերից ողջ է մնացել մոտավորապես կեսը։ Բայց Թուրքահայաստանի ազգաբնակչության այդ կեսը, ինչպես հիշատակված էր վերը, ավել կամ պակաս նշանակալից խմբերով ցրված է Թուրքիայի տարբեր անկյուններում (Միջագետքում, Կոնիայում և այլն) և Ռուսաստանում։ Բացի դրանից, հարյուր հազարավոր հայեր սպանդի սարսափի տակ արտագաղթել են միայն վերջին տարիներս Եվրոպա և Ամերիկա, բայց կապերը չեն խզել հայրենիքից և պատրաստ են վերադառնալ Հայաստան, հենց որ այստեղ ստեղծվեն անձնական և գույքային անվտանգության գեթ տարրական երաշխիքներ։
Ամբողջ շարադրածից հեշտ է եզրակացնել, որ միայն պետությունների բացառիկ և անկեղծ-բարյացակամ վերաբերմունքը և առատաձեռն նյութական օգնությունը կարող կլինեին գեթ մասամբ բուժել այն խոր վերքերը, որ հասցրել են հայ ժողովրդին պատերազմը և իմպերիալիզմի ու շովինիզմի սանձարձակ քաղաքականությունը։ Քանի դեռ Եվրոպայում իշխանությունը գտնվում է իմպերիալիստների ձեռքին, հայերը չեն կարող նման բարենպաստ վերաբերմունք հուսալ եվրոպական տերությունների կողմից։ Հայտնի է և այն, որ «սոցիալիստ» Կերենսկու գլխավորած կոալիցիոն կառավարությունը չէր կարող հայերին (ինչպես, ի դեպ, նաև բոլոր այլ մանր ազգություններին) տալ ազատություն, թեպետ և այդ կառավարությունը խոսքով ընդունեց «ազգերի ինքնորոշման իրավունքը»։ Կերենսկու այդ կառավարությունը հարկ չհամարեց որոշակիորեն ասելու իր մտադրությունը ինքնավար Հայաստան ստեղծելու և հայերին հարազատ օջախները վերադարձնելու մասին։ Այդ կառավարությունը 8 ամսվա ընթացքում ոչ մի վճռական քայլ չարեց վերականգնելու ավերված Հայաստանի այն մասը, որը «պատերազմի իրավունքով» գրավված է ռուս զորքերի կողմից։ Այդ կառավարությունը բանակում իրենց տեղերում է թողել ամբողջ հին բարձր հրամանատարական կազմը, որ դեռցարական սատրապ Վորոնցով-Դաշկովի ժամանակից Կովկասյան բանակում վարում էր և այժմ էլ վարում է ջարդարարական ագիտացիա ընդդեմ հայերի և ամեն կերպ խոչընդոտում է հայ հասարակական