Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանձին Շիրվանզադեի նաև ամբողջ մայրենի գրականությանն է նվիրում իր հարգանքի և սիրո զգացմունքը—այդտեղ մասնավոր ընկերների և սիրողների ավագությունը տեղ չունի։ Տոնվում է մայրենի գրականությունը հանձին իր ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ Շիրվանզադեի — և այդ տոնին բնականաբար ու ամենայն իրավունքով ամենապատվավոր աթոռը պիտի բռնեն նրանք, որոնք ամեն ինչ նվիրած գրականության՝ այդ պատվավոր աթոռը վաստակել են անդուլ, քրտնաջան աշխատությունով, փայլուն տաղանդով, չարքաշ ու տանջալից կյանքով...

Գալով Ձեր այն խոսքերին, թե Դուք մտադիր եք սրանից հետո էլ մասնակցել բոլոր հասարակական և գրական տոնախմբություններին — դա Ձեր անձնական գործն է, և մենք չենք հասկանում, թե ինչո՞ւ եք կարիք զգացել հայտարարելու այդ մասին ի գիտություն համայն հայ ազգի...

Ընդունեցեք մեր հարգանքները։

«Գարուն» ալմանախների խմբագրության անդամներ՝

Խանզադյան Ցոլակ
Ծատուրյան Ալեքսանդր
Կուսիկյան Կարապետ
Միքայելյան Կարեն
Տերյան Վահան

Մոսկվա, 2 հունիսի