թվագրվածը (այսինքն այս հատորում դրված №12 նամակը գրված է ավելի վաղ, քան № 2-ը)։ Ոչ մի կերպ չի կարելի համաձայնել այդ հիմնազուրկ ենթադրության հետ, որովհետև № 12-ում ասված է, թե «Կլյուչևսկին մեռել է» (իսկ նա մեռել է 1911 թվականի մայիսի 12-ին), թե «մինչև մայիսի վերջը այստեղ կլինեմ», թե «ամսի վերջերին գնում ենք Սուսաննայի հետ Ստավրոպոլ», «այստեղից կմեկնենք հունիսի մեկին» (և № 15 նամակից էլ պարզվում է, որ իսկապես մեկնել են հունիսի 4-ին)։ Անկասկած է, որ այս ամենը Տերյանը կարող էր գրել մայիսին և ոչ հունվարին (նա խո չէ՞ր կարող հունվարին գրել, թե Կլյուչևսկին մեռել է)։ Մյուս կողմից՝ № 2 նամակը (գրված հունվարին) չէր կարելի գնել № 12-ից հետո, որովհետև այնտեղ գրված է, թե «շուտով կպսակվեմ», «պսակվել որոշել ենք մոտավորապես բարիկենդանին», և իսկապես էլ ամուսնացել է փետրվարի կեսերին (տե՛ս այս գրքի № №5 և 6 նամակները)։ Իսկ փետրվարը և բարեկենդանը չեն կարող մայիսից հետո լինել։ Մեր իրավացի լինելը պարզում է Տերյանի նաև մի անթվակիր նամակը («Վահան Տերյան. Նամակներ», էջ 198—199), որ նա գրել է Անտենկա Միսկարյանին. «Ուղարկում եմ «Баку» թերթի այս կտրոնները, որովհետև շատ անգամ հետաքրքրվել եք իմ գրվածքներով» (էջ 198)։ Այժմ կասկածի տեղ չի մնում։ Տերյանը իր ունեցած կտրոնները (вырезки) ուղարկել է Անտանկա Միսկարյանին և խնդրել է Խանզադյանին մեկական օրինակ ուղարկել իրեն։ Ի՞նչ մի տարօրինակ բան կա սրանում՝ մարդիկ իրենց մասին հոդվածները պահում են ոչ միայն մեկ, այլև մի քանի օրինակ։ Տերյանը, ինչպես երևում է այս գրքի № 43 նամակից, պահել է իր մասին եղած հոդվածների «կոմպլեկտը»։ Եվ հետո երկրորդ անգամ խնդրելով «Баку» թերթի կտրոնները, Տերյանը չի ասում, թե ծանոթ չէ դրանց, չի կարդացել, այլ՝ «իսկ ես չունեմ դրանք»։ Ուղարկել է Անթառամ Միսկարյանին և չունի։ Թեև ամեն ինչ պարզ է, սակայն մի հավելյալ փաստ ևս. բանաստեղծի դուստր Ն. Տերյանը վկայում է. «Անթառամ Միսկարյանի մահից հետո նրա եղբայր Դավիթ Միսկարյանը ինձ տվեց ժամանակից դեղնած «Բաքու» թերթից կտրած վերոհիշյալ հոդվածները» («Վահան Տերյան. Նամակներ», էջ 245)։
6 16 Մոսկվայում. հետո մեկնելու էր Ստավրոպոլ կնոջ ծնողների խնդրանքով։
7 Խոսքը թոշակի մասին է, որի տնօրինողներից մեկը մոսկովաբնակ հայտնի հարուստ Մովսես Սիմեոնի Սահարբեկովն էր։
8 Հավանորեն համալսարանի աշխատող։
9 Տե՛ս № 9 նամակի 1-ին ծանոթագրությունը։
10 Բանաստեղծ Համբարձում Մազմանյանը։
11 Նկատի ունի իրեն նմանվողներին, որոնք մամուլը հեղեղում էին «տերյանական» բանաստեղծություններով։
12 «Հացս չկտրեն»-ը գրված է հայերեն։
13 Ավ. Տեր-Հարությունյան, «Վահան Տերյան», «Մթնշաղի անուրջներ»,