Մոիսեևնա, Կարպ Բորիսովիչ և Գոհարիկ — հղում եմ Ձեզ ողջույն, Ձեր Սուսաննա»:
1 Ստավրոպոլ էին գնացել Ս. Տերյանի ծնողների մոտ։
2 Չկարողացանք պարզել, թե ո՞վ է։
3 Կարապետ Կուսիկյանին իբրև գրաբարագետի խնդրում է չհայհոյել, եթե լեզվական մեղանչումներ լինեն։
4 Տե՛ս № 2 նամակի 5-րդ ծանոթագրությունը։
5 Հաջորդ նամակից պարզվում է, որ հուլիսի 9-ին Տերյանը դեռ Ստավրոպոլում է։ «Շուտով կչվեմ դեպի Մոսկվա»,— ասված է այդ նամակում։
6 Խոսքը «Հրապարակական պատասխան»-ի մասին է, որ «Հորիզոն»-ում տպագրվեց հունիսի 16-ին (№ 128) և հավանորեն դեռ Ստավրոպոլ չէր կարող հասած լինել։
7 Կարծում ենք խոսքը Վարվառա Քանանյանի մասին է։ Քանանյանը- Լազարյան ճեմարանի տեսուչ Գևորգ Քանանյանի կինն էր, մշակութային գործիչ, օգնել է Ռափայել Պատկանյանի երկերի հրատարակությանը։ Թե խոսքը ինչ «խայտառակության» մասին է, այժմ անհնար է ասել։
16
Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի № 2- ում հրատարակված տեքստի։ Ամսագրում ասված է, որ այս նամակը «տրամադրել է Արմեն Տիգրանյանի եղբայրը՝ վաստակավոր երաժշտագետ ընկ. Արմեն Տիգրանյանը»։
Առայժմ գտնվել է բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանին գրված միայն երեք նամակ։
1 Հավանորեն խոսքը «Աբու-Լալա Մահարի» պոեմի մասին է։
2 Տե՛ս № 2 նամակի 5-րդ ծանոթագրությունը։
3 «Անունը կա, ամանումը չկա». «Հորիզոն», 1911, № № 16, 17 (25, 26 հունվարի)։
4 Լ. Ուոլլես, Բեն հուր, 1911, թիֆլիս, թարգմանություն Փ. Վարդանյան։
17
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
18
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:
1 Խոսքը վերաբերում է «Բանաստեղծություններ» ժողովածուին (տե;ս № 10 նամակի 2-րդ ծանոթագրությունը)։
19
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Արշակ Չոպանյանի ֆոնդ)։
1 «Գարուն» ալմանախի 3-րդ գրքում Արշակ Չոպանյանը նյութ չունի։