Է «ներկա պետական կարգի տապալման կոչ անելու» և («հասարակության մեջ մի մասը մյուսի դեմ հրահրելու» մասին։
«Подлец»-ներ ասելով Վահան Տերյանը նկատի ունի Կարապետ Կուսիկյանի պաշտոնակից, Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցիչ Խրիստաֆոր Քուչուկ-Իոաննեսովին, որը, համատեղությամբ գրաքննիչ լինելով, թուղթ ներկայացրեց Կոմիտեին, թե Կարապետ Կուսիկյանը Միքայել Նալբանդյանին նվիրված էջերում հեղափոխական մտքեր է արտահայտում: Քուչուկը տարիներ շարունակ ձգտում էր ճեմարանի տեսուչ դառնալ և հույս ուներ իր վարկը այդ միջոցով բարձրացնել, մանավանդ որ ճեմարանի դիրեկտոր էր այդ ժամանակ պրոֆեսոր Պ. Գիդուլյանովը, որը հովանավորում էր Քուչուկին որպես ցարական կարգերի հավատարիմ հպատակի:
5 «Պաշտոնապես ուսուցիչս չի եղել» — Վահան Տերյանը ընդունվել է ճեմարանի III դասարանը, իսկ III-ից մինչև VIII-ը հայոց լեզու ավանդում էին Խրիստաֆոր Քուչուկ-Իոաննեսովր և պրոֆեսոր Գրիգոր Խալաթյանցը։ «Փաստորեն»— Կարապետ Կուսիկյանը աշակերտական գրադարանի հայերեն գրքերի բաժնի վարիչ էր։ Ահա այդ գրադարանում մտերմացավ Վահան Տերյանը Կարապետ Կուսիկյանի հետ և դարձավ նրա աշակերտը «փաստորեն»։
6 Ռուսերեն բառերը — «На то мы...» —ծաղրական նշանակություն ունեն։ «В здравом уме и твердой памяти» — այդ խոսքերով էին սկսում գրել կտակներ, այսինքն կտակողը հաստատում էր, որ իր միտքը առողջ է և հիշողությունը տեղը։
8 «Գրական դեմքեր»-ի արգելման առթիվ Կարապետ Կուսիկյանին առաջարկված էր պաշտոնից հրաժարվելու թուղթ ներկայացնել։ Ծագեց և կենսաթոշակի հարցը, որովհետև պակասում էին ծառայության տարիներ։ Սակայն հեռանալու խնդիրը վերացվեց, որովհետև Մոսկվայի հայ հասարակության կողմից փաստաբան Ս. Մամիկոնյանը սպառնաց դիրեկտոր Պ. Գիդուլյանովին, որ եթե Կուսիկյանին վարչությունը հեռացնի, ապա հասարակությունը գանգատ կներկայացնի ճեմարանի պատվավոր հոգաբարձու իշխան Ս. Աբամելիք-Լազարևին։ Նկատի առնելով, որ վերջինս բարձրաստիճան պալատական էր (շտայլմեյստեր) և մյուս կողմից, որ իշխանը լավ կարծիքի էր Կարապետ Կուսիկյանի մասին, չինովնիկները նահանջեցին։ Նահանջի պատրվակն այն էր, որ Դատական պալատը որոշել էր գիրքը ազատել կալանքից պայմանով, որ գրքից դուրս կտրված լինի Միքայել Նալբանդյանի «Երկրագործությանը» նվիրված գլուխը։ Ըստ ռուսների առածի՝ և՛ գայլերը կուշտ մնացին, և ոչխարները անվնաս։
9 «Զոր Աստված զուգեաց...»— այն խոսքը, որ ասվում է պսակադրության ժամանակ։
10 «Դունգիլա» — ռուսերեն բառ է, որ գործ էր ածվում որպես հանաքի խոսք Մոսկվայի ուսանողների մեջ։ Նշանակում էր չափից դուրս և համառորեն աշխատող։