Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4 Արտիկ — Արտավազդ Թումանյան (1894—1918)— գրող, նկարիչ, Հովհաննես Թումանյանի տղան։

5 Տե՛ս № 91 նամակի 4-րդ ծանոթագրությունը։

94

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Համբարձում Առաքելյանի ֆոնդ)։

1 Ակնարկում է դեռ հունվարին սկսված վեճը (տե՛ս № № 84, 85, 86 նամակները և նրանց ծանոթագրությունները)։

95

Տպագրվում է ըստ Կուսիկյանների մոտ եղած ինքնագրի։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի (Հովսեփ Կուսիկյանն ասել է. «ծրարի վրա նշված է 1914. XI. 18»):

Ահա Տերյանի այդ «Խնդիրք»-ը. «Ես չեմ մուծել ուսման վարձը գարնանային սեմեստրում, որի հետևանքով հեռացվել եմ համալսարանից: Պատիվ ունեմ խոնարհաբար խնդրել Ձերդ գերազանցությանը՝ կարգադրել ընդունել ինձ ուսանող։ Եղբորս իսկական զինվորական ծառայության զորակոչելու հետևանքով ես ժամանակին փող չստացա վարձը մուծելու Համար։ Ահա ինչու խոնարհաբար խնդրում եմ, ընդունելով ուսանող, տալ ինձ հնարավորություն՝ գրվել դասախոսություններին, փողի վճարելը հետաձգել մի քանի շաբթով, ծայրահեղ դեպքում գո¬ նե երկու շաբթով։ Այդ ժամանակամիջոցում խոսք եմ տալիս անպատճառ մուծել: Վահան Տեր-Գրիգորյան»։

Խնդրագրի վրա մակագրված է. «Սանկ-Պետերբուրգի համալսարանի վարչության որոշումով ընդունել ուսանող»։ Ապա կա երկու նշում, որ 25-ական ռուբլի մուծված է «համալսարանի օգտին»։

Ամեն սեմեստրի համար համալսարանի օգտին վճարվում էր 115 ռուբլի, իսկ պրոֆեսորների օգտին՝ ըստ դասերի, այսինքն նայած թե ուսանողը քանի դասախոսական ժամերի է գրվել, հաշվելով ժամը մեկ ռուբլի սեմեստրում։

3 Փողը տվել էր Մոսկվայի հայոց եկեղեցիների խորհուրդը, որի նախագահն էր Կ. Կուսիկյանը։

4 Статский советник տիտղոսը Կ. Կուսիկյանը միշտ ծաղրելով էր ասում իր վերաբերմամբ՝ հիշելով իր «Գրական դեմքեր»-ի հետ կապված հանգամանքները։ Տերյանն էլ «չարությունս է անում գրելով ոչ միայն նամակի մեջ, այլև ծրարի վրա՝ Статскому советнику Карпу Борисовичу և այլն, որ ընդունված չէր (ըստ կանոնի պետք է գրեր Его Высокородию): Այդ «չարությունը» նույնպես ջերմ սիրո արտահայտություն էր Վահան Տերյանի կողմից «Կարբարիչի» նկատմամբ։

5 Խրիստաֆոր Իվանովիչ Քուչուկ-Իոննեսովը եղել է Լազարյան ճեմարանի