Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առայժմ այսքանով կբավավականանամ։ Դուք էլ ինձնից դժգոհ մի լինեք և երբեմն ի թիվս այլոց ինձ էլ մտաբերեք։

Ես կուզեի Ձեզնից մի լավ, երկար նամակ ստանալ։

Ամենաջերմ բարևներով

Ձեր Վահան

Հասցես՝ Ставрополь губернский, Центральная гостиница

Вагану Теряьян


29. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1912, 27 հունիսի, Ստավրոպոլ>

Սիրելի Ցոլակ

Բացիկներդ ստացա։ «Մշակ»-ը՝ դեռ ոչ։ Թեև արդեն կարդացի, այստեղի տերտերը ղրկել էր։ Ամբողջ օրերով «Բերտա Գարլան» եմ թարգմանում։ Օրերը բավականին ձանձրալի են։ Բոլորովին մենակ եմ, մի մարդ չկա, որ հետը ինձ հետաքրքրող հարցերի մասին խոսեմ։ Հայերեն լրագիր էլ չեմ ստանում։ «Հովիտ»-ի մեջ գրածը չեմ կարդացել։ Եթե կարողանաս, ուղարկիր այդ №-ը ։ «Նոր կյանք»-ն էլ, փաժալստա, ասա ղրկեն — հասցես հիշեցրու— հետաքրքրական է։ Սուսաննան շուտով քրոջ մոտ կգնա — բոլորովին մենակ կմնամ։ Գրիր ավելի երկար։ Պոլը գրել է, որ քո մասին մեծ հոդված է եղել «Ազատամարտ»-ում։ Չի՞ կարելի ուղարկես մի կերպ դա էլ։ Ի՞նչ են գրում։ Ավելի ընդարձակ կգրեմ մեկից հետո։ Ո՞ւր պետք է գրել՝ Ղարաքիլիսա՞, թե՞ այլ տեղ։ Գրի՛ր։

Քո Վահան

Համբուրիր Վարյայի ձեռքը (ձախ ձեռքը), что не премину сделать самолично при первой же встрече. Всего!