Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Խոսքը «Ինքնակոչ փրկիչներ» հոդվածի մասին է, որ հրատարակվեց շատ ուշ՝ « Մշակ»-ի 1915 թվականի № 227-ում (15 հոկտեմբերի)։ Խմբագրությունը գրել էր հետևյալ ծանոթությունը. «Այս հոդվածի՝ Պետրոգրադի Հայկական կոմիտետի մասին գրածների պատասխանատվությունը թողնում ենք հեղինակի վրա«: Հոդվածի շարունակության տպագրությունը հավանորեն արգելվել է։ Տերյանի հոդվածի երեք մասերից տպագրվել է մեկը՝ առաջինը, երկրորդից մնացել է մի փոքր հատված և պահվում է Տերյանի ֆոնդում «Հավաքվեցին և ամենից առաջ կեցցե ճչացին» վերնագրով (գործ № 97)։ Երրորդ մասը պահպանվել է լրիվ՝ «Բայց երեկ հանկարծ» վերնագրով (գործ № 95)։ Դա հոդվածի շարունակությունն ու վերջն է՝ ավարտվում է ստորագրությամբ՝ «Վահան Տերյան» և ապա՝

«Պետրոգրադ, 14 սեպտեմբերի։

Հասցես՝ Петербургская Сторона, Большой проспект, дом 20. квартира 10, Вагану Териан».

Խոսքը «Ձիթենի» ժողովածուի մասին է, որի մեջ լույս տեսան «Անզարդ իմ օրվան, անտուն իմ կյանքին», «Նույնն է հասցեդ հնամյա» («Գնչու» վերնագրով), «Մենք բոլորըս, բոլորըս», «Մանուկ ենք մենք-երկու խեղճ», «Եթե սեր չըկա — ինչի՞ համար» բանաստեղծությունները։

98

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 «Հոգևոր Հայաստան» հոդվածը տպագրվեց «Մշակ» թերթի 1914 թվականի № № 293, 294, 295 և 296-ում (26, 27, 28, 30 դեկտեմբերի)։ Հոդվածի մասին հանգամանորեն տե՛ս այս հրատարակության 3-րդ հատոր, էջ 354— 355 և մեր՝ «Գրականության ուժն ու հմայքը» գրքի ««Հոգևոր Հայաստան»-ի մեկնաբանության շուրջ» հոդվածը։

Տե՛ս նախորդ նամակի 2-րդ ծանոթագրությունը։

«Մշակ»-ի 1915 թվականի Նոր տարվա համարում լույս տեսան «Երկիր Նաիրի» շարքի «Մի՞թե վերջին պոետն եմ ես», «Այնպես անխինդ են և նման լացին», «Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված» բանաստեղծությունները։ Թյուրիմացության տեղիք կարող է տալ այն հանգամանքը, որ Տերյանն ուղարկել է Նոր տարվա համար երկու բանաստեղծություն, բայց տպագրվել է երեքը։ Հավանորեն «Մշակ»-ի խմբագրությունը խնդրել է նոր բանաստեղծություններ, և Տերյանը ուղարկել է (ժամանակ կար՝ դեկտեմբերի 11-ից մինչև վերջը) «Երկիր Նաիրի» շարքից ուրիշ բանաստեղծություններ։

1 Կարծում ենք խոսքը հետևյալ բանաստեղծությունների մասին է'՝ «Եթե սեր չըկա — ինչի՞ համար», «Մենք բոլորըս, բոլորըս», «Մանուկ ենք մենք-երկու խեղճ»։

Տերյանի կնոջ եղբայրն է։