Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

102

Տպագրվում է ըստ ինքնագրի մեքենագիր պատճենի և աոաջին անգամ։

103

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Ալ. Ծատուրյանի ֆոնդ)։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի։

1 Խոսքը «Մշակ»-ի 1915 թ. Նոր տարվա համարում (№ 1,1 հունվարի) տպագրված Ալ. Ծատուրյանի «Հայրենիքի ձայնը» բանաստեղծության մասին է (ավելի հանգամանորեն տե՛ս այս հրատարակության 1-ին հատոր, էջ 350—353)։

2. Խոսքը «Մշակ»-ի 1915 թ. Նոր տարվա համարում տպագրված «Երկիր Նաիրի» շարքի երեք բանաստեղծության մասին է (տե՛ս այս հրատարակության 1-ին հատոր, էջ 350—353)։

4 «Մյուս հարևանը» Գ. Հայկունին է։ Թերթի այդ համարում տպագրված էր նրա «Տենչը հայրենի» բանաստեղծությունը։

5 Սոլովյով — Հովակիմ Սոլովյան (1864 —1919)— գրող, գրականագետ, լրագրող։

6 Չալխուշև — Գրիգոր Չալխուշյան (1861 —1939)— իրավաբան, մշակութային գործի:

7 Դավթի սաղմոսներից են. 1) Սաղմոս ՁԵ. Խոնարհեցո տէ'ր զունկն քո և լուր ինձ, գի աղքատ և տնանկ եմ ես... 2) Սաղմոս ԿԸ. Կեցցո զիս աստուած, զի հասին ջուրք յանձն իմ. ընկայ ես ի խորս անդնդոց, ուր ոչ գոյ ինձ հանգիստ... Տերյանը նկատի ունի Աշոտ Աթանասյանի «Սալ-Ման» ստորագրությամբ տպագրված ֆելիետոնը («Եպիսկոպոս» Չալխուշյանր փոխասաց տիրացուի ղերում». «Մշակ», 1915, №17. 25 հունվարի)։ Օրեր անց տպագրվեց նրա «Բաց նամակ»-ը Գրիգոր Չալխուշյանին («Մշակ», 1915, № 25, 5 փետրվարի)։

8 Թվում է «պոլեմիկական տոնի» պատճառը հետևյալն է. 1914 թ. նոյեմբերի 27-ին Պետրոգրադի հայ գաղութի երիտասարդության կազմած «կրուժոկում» «Հայկական հարցի լուծման ցանկալի եղանակը» թեմայով զեկուցում էր կարդացել Բ. Իշխանյանը։ Հետևել էր «Մշակ»-ի 1914 թ. № № 279 , 280 (10, 11 դեկտեմբերի) համարներում տպագրված «ընդարձակ» ինֆորմացիան «V» ստորադրությամբ։ Այդ ինֆորմացիայի դեմ «Մշակ»-֊ի 1915 թ. № 16-ում (24 հունվարի) հանդես