2 Ֆինլանդիայում Մաքսիմ Գորկու ամառանոցում Վահան Տերյանի հետ ունեցած իր հանդիպման մասին հետաքրքիր պատմում է ռուս բանաստեղծ Գ. Սեմյոնովսկին («Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկի (նամակներ և հանդիպումներ»), «Սովետսկի պիսատել», 1940)։ Բայց նա ըստ երևույթին սխալվում է, երբ խոսում է «հոկտեմբերյան» երեկոյի մասին, որովհետև Տերյանի նամակներից ստույգ հայտնի է, որ Ֆինլանդիայում Մաքսիմ Գորկու մոտ նա եղել է սեպտեմբերի սկզբին։ Այդ ժամանակ Գորկին աշխատում է «Հայ գրականության ժողովածուն» հրատարակելու վրա, որի կազմելը նա հանձնարարել էր Տերյանին։
3 «Պեպո»— Գաբրիել Սունդուկյանի պիեսը ռուսերեն լույս է տեսել Վահան Տերյանի թարգմանությամբ Պետրոգրադում Մաքսիմ Գորկու խմբագրությամբ հրատարակված հայ դրականության ժողովածուում։
4 Տերյանն այն ժամանակ սովորում էր Պետրոգրադի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում։
130
Տպագրվում է, ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ փոստային կնիքի։
1 Խոսքը Ա. Ն. Տիխոնովի մասին է։
2 Տե՛ս № 120 նամակի 4-րդ ծանոթագրությունը։
131
Տպագրվում է ըստ Թումանյանների մոտ եղած ինքնագրի։
Թվագրվում է ըստ բովանդակության։
Առաջին անգամ տպագրվել է «Նոր ուղի» ամսագրում (1931, № 4)՝ կրճատումներով։
132
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
133
Տպագրվում է ըստ Թումանյանների մոտ եղած ինքնագրի:
Թվագրվում է ըստ բովանդակության։
1,2 «Летопись»— գրական, գիտական և քաղաքական ամսագիր (1915—1917)։ Մաքսիմ Գորկին ամսագրի հիմնադիրն էր, Ա. Ն. Տիխոնովը՝ հրատարակիչը։
2 Թումանյանագիտության մեջ պարզված է, որ խոսքը «Հին կռիվը» պոեմի հինգ մասերից մեկի՝ «Տանը» գլխի մասին է (տպված «Հորիզոն»,