141
Տպագրվում է ըստ Անտենկա Մակինցյանի «Из истории создания «Поэзии Армении» հովածում բերված տեքստի («Брюсовские чтения 1966 года», Ереван, 1968, էջ 184—185)։
1 Խոսքը «Գրական մանրունքներ» հոդվածաշարի մասին է («Մշակ», 1916, № (23 ապրիլի), № № 97, 98 (5, 6 մայիսի). № 112 (24 մայիսի). № 117 (29 մայիսի):
2 «Մշակ»-ի 1916 թվականի 97, 98 համարներում (5, 6 մայիսի) Մակինցյանը առարկում է Հովհաննես Թումանյանի «Քուչակ Նահապետի և Սայաթ-Նովայի ռուսերեն թարգմանությունների առիթով» («Հորիզոն», 1915, № 266, 26 նոյեմբերի) հոդվածին և մերժում Թումանյանի առաջարկած ուղղումները։ Մակինցյանի հոդվածին հետևեց Հովհաննես Թումանյանի «Գրական նկատողություններ» («Հորիզոն», 1916, № 108, 17 մայիսի) պատասխանը։ Անհավանական չէ, որ այդ վեճը պատճառ դարձած լինի Մակինցյանի նոր հոդվածի («Գրական մանրունքներ», «Մշակ», 1916, № 117, 29 մայիսի), ուր նա Թումանյանի ստեղծադործությանը տված առանձին ճիշտ ու բարձր գնահատականների հետ միասին հայտնում է, թե «Հայրենիքիս հետ» շարքի մեջ «ոչինչ նորություն» չի տեսնում, թե «Հայրենիքիս հետ» ու «Հոգեհանգիստ» բանաստեղծությունները կարդացել է և «անտարբեր մնացել» և, իբրև եզրակացություն, «Հայրենիքիս հետ» շարքը համարում է «մեր պոետի ահեկը»։
3 «Տղերանց»— գրական հակառակորդներին։
142
Տպագրվում է ըստ ինքնագրի արտագրված պատճենի և առաջին անգամ։
1 Ավելի մանրամասն տե՛ս հաջորդ նամակում։
2 Խոսքը վերաբերում է Վալերի Բրյուսովի՝ Պետրոգրադում մայիսին կարդացած դասախոսությանը (հայ գրականության մասին)։ «Տեղիս կանանց» մասին ակնարկը վերաբերում է զեկուցման ժամանակը հայկական համագումարի (մայիսի 10—13-ը) «ավարտմանը հարմարեցնելուն» (տե՛ս հաջորդ նամակը)։
3 նկատի ունի Մոսկվայի հայկական կոմիտեն, որի անդամներից էր Կարեն Միքայելյանը։
143
Տպագրվում է ըստ Բրյուսովների մոտ եղած ինքնագրի։
1 Սելեկտ — հյուրանոց Պետրոգրադում։
2 Տե՛ս Վահան Տերյանի՝ Կարեն Միքայելյանին գրած № 142 նամակը։
3, 4 Տե՛ս № 142 նամակը և նամակի 2-րդ ծանոթագրությունը։
5 Վալերի Բրյուսովը 1916 թվականի հոմւվարի 18-ին հայ գրականության մասին դասախոսություն է կարդացել Երևանում։
6, 8 Խոսքը «Семь цветов радуги» գրքի մասին է (Մոսկվա, 1916)։