հանդեսը։ Կրկին շնորհակալ եմ, Վալերի Յակովլևիչ, լուսանկարի համար։
Սիրելի Վարյա[1]
Ողջունում եմ Ձեզ և Ձեր բալիկին։ Ցանկանում եմ առողջություն և ուրախություն։ Շնորհավորում եմ Քրիստոսի պայծառ հարությունը։ Ցոլակին սրտագին բարևներս:
Սիրելի Անտենկա
Շնորհավորում եմ Քրիստոսի պայծառ հարությունը։ Հղում եմ ձեզ և ձերոնց բոլորին ողջույն և լավագույն ցանկություններ։ Խոնարհվեցեք նաև սիրելի Մինայ Դավիդովիչի գերեզմանին։
Հաճախ է ձեզ գրելու ցանկություն առաջացել, բայց ես այնքան զբաղված եմ, որ ոչ մի հնարավորություն չկա։ Այս անգամ ինձ պետք է հավատաք, որովհետև իսկապես պարապում եմ, թեև, չնայած դրան, պետական քննություններին կկտրվեմ, որովհետև ժամանակը շատ քիչ է, իսկ աշխատանքը չափազանց շատ։ Համենայն դեպս ուզում եմ փորձել, գուցե մի բան դուրս գա։ Իսկ դուք աղոթեցեք, որ դուրս գա։ Դուք ի՞նչ եք անում, սիրելի Անտենկա: Ինչպե՞ս է ձեր առողջությունը։ Լսել եմ, որ հիմա խելոքացել եք,
- ↑ Նամակը գրված է ռուսերեն: