1. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Անտենկա
Ես որոշեցի օգտվել ձեր հրավերից և առժամանակ մեկնել Մոսկվայից։ Ինձ թվում է, որ ինձ կհաջողվի ձեզ մոտ մի քիչ հանգստանալ։ Սակայն չեմ կարող ցանկությունս իրագործել անհապաղ և ստիպված կլինեմ այդ անել փոքր-ինչ հետո։ Ինձ համար այնքան էլ հեշտ չէ բոլոր գործերս թողնել ու մեկնել, այսպես թե այնպես գա պետք է ձևակերպել, ընդ որում հիմա ինձ մոտ փող էլ չկա, սպասում եմ օրերս, և ահա, հենց որ այդ բոլորը վերջացնեմ, կսլանամ ձեզ մոտ (զզվելի՜ գնացքով)։ Իհարկե, ես դրա համար շատ ուրախ եմ և հույս ունեմ, որ ինձ համար լավ կլինի։ Ես ոչ մի րոպե չեմ կասկածում ձեր անկեղծությանը, բայց, ճշմարիսո, երբեմն մի քիչ անհարմար եմ զգում, և հետո մի քիչ վախենում եմ, թե հանկարծ ձեզ հետ և Մարթայի հետ չկռվենք կամ իրար չձանձրացնենք (այսինքն՝ ես հանկարծ ձեզ չձանձրացնեմ և սրտնեղություն չպատճառեմ իմ ներկայությամբ)։ Ինձ նույնիսկ թվում է, թե Մարթան գուցե դժգոհ կլինի իմ ներկայությունից, և հետո, գուցե ես որևէ նեղություն կպատճառեմ ձերոնցից որևէ մեկին։ Իսկ դա շատ և շատ տհաճ կլիներ։ Բայց և այնպես ես վճռել եմ գալ ձեզ մոտ, և հիմա դա ժամանակի խնդիր է (իհարկե, ստիպված չեք լինի երկար սպասել, եթե միայն սպասելու լինեք): Համենայն դեպս ես ենթադրում եմ ձեզ մոտ պարապել, չէ՞ որ անչափ շատ քննություններ ունեմ։ Դա հնարավո՞ր կլինի, թե ոչ։ Ախր ես ոչ թե պարապմունքներից եմ հոգնել, այլ ուղղակի զզվեցրել է Մոսկվան և այստեղի կյանքը, և ես լռություն եմ ուզում