Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրում էիր, «կարդացած» է, «գիտուն» և «լավ»։ Աստված հեռու պահե մեզ «գիտուն» սեմինարներից, Աստված մեզ ու մեր ազգը նրանց ձեռքից ազատե ու փրկե! Աղոթիր դու էլ, աղոթիր, Ցոլակ, գուցե Աստված լսե մեր աղաչանքը և ազատե մեզ և սեմինարիստներից և նրանց «գրականությունից» և նրանց «Հոսանք»-ից ու «Ձայներից» և «Հորիզոններից» և մանավանդ նրանց գիտնականությունից, իսկ ինձ՝ մեղավորիս, նրանց թե լավ, թե վատ, մանավանդ գովաբանական քննադատությունից (օրինակ, Տերտերյանի...)։ Եթե դու կապված չլինեիր նյութապես թերթի հետ, ես առանց տատանվելու քեզ խորհուրդ կտայի հեռանալ, իսկ եթե գրել ես ուզում, մի այլ կերպ անել այդ, կամ ծայրահեղ դեպքում գրել «Մշակ»-ում կամ «Հորիզոն»-ում, որոնք գոնե այն առավելությունն ունեն, որ տարածված են, ուրեմն կարգին աուդիտորիա կունենաս։ Մտաբերիր, կարծեմ նույնիսկ նույն օրը, երբ դու գրել էիր իմ նմանվողների մասին (о подражателях), ձեր «Ձայն»-ում տպված էին ամենախայտառակ թխություններ նույն քո նկատած տեսակի և տպվում են գրեթե ամեն օր։ Դրանից մարդ պիտի եզրակացնե, որ կամ դու քո ասածը չես հասկանում, կամ (որ իհարկե ավելի ճիշտ է) քո կոլեգան... Ես ենթադրեցի երկրորդը և խղճացի քեզ, քրիստոնեաբար խղճացի, որ այդպիսի «զարգացած», «հասկացող» ու «գիտուն» կոլեգա ունես։ Չգիտեմ ինչ եք մտածում դուք, երբ տպում եք, բայց ես, ահա, մի տարի է դառնում, բայց ձեր թերթում մի շնորհալի բանաստեղծություն կամ պատմվածք չկարդացի[1]։

Իսկ դուք անդադրում շարունակում եք խրախուսել երիտասարդությանը։ ԽԱյստեղից սկսած գրված է ռուսերեն։րախուսեցե՜ք, խրախուսեցե՜ք։ Իսկ իմ կարծիքով դուք գցում եք տպագիր խոսքի, լրագրի, ժուռնալի, դրականության արժեքը, գնում եք «Մշակ»-ների և «Հորիզոն»-ների ուղիով... Մի անգամ չէ որ հարցրել ես, թե ես ի՛նչ կարծիքի եմ լրագրի մասին։ Ես առհասարակ լավ կարծիքի չեմ ամեն մի լրագրի մասին։ Ինչ վերաբերվում է ձերին, ապա, չնայած իմ ողջ համակրանքին դեպի ձեր լրագրի մի քանի ղեկավարներն ու աշխատակիցները, ընկերաբար պետք է ասեմ քեզ, որ ձեր լրագիրը ոչ մի բանի պետք չէ և որ այդպես չի կարելի լրագիր հրատարակել և առհասարակ ոչ

  1. Այստեղից սկսած գրված է ռուսերեն։