Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապա տեսավ, վոր դրախտի մարդիկ կտրատում են դեռաբույս ծառերը ե չհամբերելով ասաց. «Այդ ի՞նչ մարդիկ եք, վոր չոր ծառերը թողած, կտրաատում եք կանաչ ծառերը»։ Յեվ աչքերը բար արեց, տեսավ, վոր դարձյալ նստելե աղի բեռան մոտ և սկսեց դառն արտասվել։ Յեվ գեղջուկ մարդը նորիր տեսավ հրեշտակին և ասաց. «Այլևս չեմ խոսի»։ Յեվ նա նորից դրախտ ընկավ և տեսավ, վոր մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ։ Յեվ չհամբերեց և ասաց. «Ո՜վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, վոր կարողանաք շալակել»։ Յեվ գեղջուկ մարդը նորիր զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել և հրեշտակը յերրորդ անգամ նրան դրախտ տարավ և նա տեսավ մի մեծ քար, վորից կապել եյին տասներկու լուծ յեզ և ամեն մեկը յուր կողմե եր քաշում և քարը չեր շարժվում։ Յեվ մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց. «Ո՜վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քաշեք, վոր քարը տեղիր շարժեք»։ Յեվ զարթնելով գեղջուկ մարդն ասաց. «Լավ և յես իմ աղը շալակեմ»։ Յեվ բարձրարացավ դժվար սարով։

100