Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. «Արաբերեն թարգմանության կողքին պետք ե դնել վրացերեն թարգմանությունը Վարդանի հատկապես այն ժողովածույի, վոր կոչվում ե «Աղվեսագիրք» (Ն. Մառ, «ժո- ղովածոյք», եջ 574)։ Վրացերեն թարգմանության հայսաբերումը պարտական ենք գիտնական Յե․ Տակայիշվիլուն։ Վրաց թարգմանչի «Աղվեսագիրքը» ավելի մոտիկ ե Հայ տպագիր Հրատարակության տեքստին, քան այն բնագրին, վորի վրա աշխատել ե արաբ թարգմանիչը։ Նույն եջի ծա¬ նոթության տակ Ն․ Մառը գրում ե, վոր ըստ Ցե Տակայիշվիլու յենթադրության «Աղվեսագիրքը» վրացերեն թարգմանված ե XIX դարում։ Ն. Մասը յենթադրում ե, վոր աոաջին թարգմանությունը կարող ե յեղած շինել XVIII դարում։ Այդ կապակցությամբ Հետաքրքիր ե նաև Ն․ Մառի դիտողությունը «Աղվեսագրքի» և Սաբա Սուլթան Որբելիա- նու «Գիրք իմաստության և կեղծիքի» մասին, գրված 1719 թվից Հետո, յերբ Որբելիանին վերադարձել եր Յեվրոպայից և «Աղվեսագիրքն» արդեն չորս անգամ տպագրված եր, գուցե և թարգմանված վրացերեն»։ (Ն․ Մառ, § 54)։ 2. «Գարու հաշիվ»․—Առակն ունի մի քանի վարիանտ։ Վերնադիրն ե «Կոզեռն և ավանակ և խոզք»։ Օգտվել ենք Ստեփաննոսի մողովածույի մեջ յեղած վարիանտից։ Առակն սկսվում ե այսպես. Ասի յոլոմրիական, թէ այր մի կրէր

103