Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղրիմեցու ձեռագրի մեջ, Վարդան Այգեկցու այլ առակների հետ, վորոնց սկզբում կան այս տողերը․ «Այս առակները հավաքեցի և գրեցի ((«ժողովեալ գրեցի») յես մեղավորս Վարդան, մենակյացների ձորում իմ հոգևոր վորդիների համար»։ «Ժողովեալ գրեցի», - ճիշտ բնորոշումն ե Վարդանի, իբրև առակագրի և նյութի, վոր մինչ այդ անգիր զրույց եր։ 7. «Առյուծ յեվ աղվես»․ - Ունի նաև Յեզոսպոսը։ Լոհմանն ունի «Նապաստակ և առյուծ» վերնագրով։ Այս առակն աննշան տարբերությամբ կա նաև սիրիական առակների ժողովածուների մեջ։ 8. «Իմաստուն դատավոր»․ - Առակը սկսվում ե «ասի՛ի պատմությանց» բառերով։ Բուն Վարդանի առակների մեջ չկա։ Վերնագրվում ե Վարդանին՝ Ստեփաննոսի ժողովածույի հիման վրա։ 9. «Առյուծ յեվ գայլ յեվ աղվես»․ - Առակն ունի մի քանի վարիանտ՝ տարբեր ժողովածուների մեջ։ Նման առակ ունի Յեզոպոսը, արաբական «Աղվեսագիրքը», սիրիական առակների ժողովածուն։ Յեզոպոսի մոտ գայլի փոխարեն եշն ե․ կա առակի հայերեն մի վարիանտը, ըստ վորի արջն ե ստանում «առյուծի բաժինը»։ 10. «ԳԻնի»․ - Առաջին անգամ հրատարակել ե Ղեվոնդ վ․ Հոֆլանյանը («Հանդես Ամսորյա», 1890, XI): Այս առակը մեջ ե բերված «Գիրք առակաց ասացեալ վարդապետին Վարդանայ ի պէտս Հոգւոյ և մարմնոյ պիտանի» ձեռագիր մատյանում, գրված 1617 թվին։ Տեքստի լեզուն և վոճը ևս վկայում են, վոր այս առակը Վարդանին վերագրել են հետագայում։

105