Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յեվ մինչև խորին ծերություն Այգեցին խրատել ե և բարոյախոսել, մարտնչել և խարազանել՝ յերբեմն յեկեղեցիներում, յերբեմն քաղաքի հրապարակներում և յերբեմն առաքելով թղթեր և առակախառն քարոզներ, միտ դնելով այն, վոր «անպետք կայծքարը և աննշան յերկաթը պարգեվում են հուր՝ ի սպաս մարդկային կյանքի»։

Բ

Մեզանում Վարդան Այգեցին առաջինը չե, վոր հորինել ե առակներ։ Նրանից առաջ արդեն հայտնի յեր Մխիթար Գոշը, վորը իրավամբ կարող ե համարվել հայրը հայ առակաբանության։ Հայտնի յե, վոր XI դարում դպրոցներում ավանդում եյին առանձին առարկա՝ «առասպելավարժություն» անվան տակ։ Հայ մատենագիրներից վոմանք վոչ միայն հաստատում են առակների և ժողովրդական զրույցների գոյությունը դեռ ևս վաղնջական ժամանակ, այլև վոմանք, թերևս ակամա մեջ են բերում այն զրույցները, «Վոր ի գռեհիկս պատմի առակյալ», ինչպես որինակ Գր․ Մագիստրոսը, վորը պատմում ե արտուտի առակը։ Վոմանք՝ ինչպես Անանիա Իմաստասերը, Հովհան Ոձնեցին, Հովհան Մանդակունին և ուրիշները սիրել են «որինակով» խոսել, մի ձև, վոր այնքան մեծ վարպետությամբ կիրառել ե Վարդան Այգեցին։

Հայտնի յե և այն, վոր հայ հին պատմիչները և առհասարակ յեկեղեցին չեն սիրել և հալածել են ժողովրդական զրույցները, վորոնց թվում նաև հեքիաթը և առակը և յերգը։ Ներսես Շնորհալու մասին Կիրակոս Գանձակեցին գրում ե. «Զի այնպես եյին կամք սրբույն, զի հնար իցե վոչ