Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և մեզ, վոր չարչարվում ենք, որը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, վորդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա յես քեզ պատասխան կտամ և քո աչքով կտեսնես»:

Յեվ մի շաբաթ հետո եշը և քուռակը բեռով տուն եյին գալիս. քուռակը մորից առաջ եր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, վորովհետև խոզը մորթում եյին: Յեվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը և մայրն ասաց. «Ի՞նչ յեղավ քեզ, վորդյակ, վոր սոսկում ես. մի վախենար խոզից, վորովհետև նրանից գարում հաշիվն են ուզում»:

Յեվ դարձյալ յեկան կալը` գարի կրելու: Յեվ յերբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով վոտքի սմբակը, մորն ասաց. «Ո՜վ մայր, տես թե վոտքիս չի փակչել գարու մի հատ, վոր ինձնից ել հաշիվ ուզեն, ինչպես խոզից»: