Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի քիչ ավելի լինի, վոր ձմեռը մեզ թացան լինի»:

Իսկ մի որ, յերբ վորդին այծերն արոտ եր տարել, յերկնքում ծնվեց մի փոքր ամպ և անձրև յեկավ և հեղեղ յեղավ և այծերը սրբեց լցրեց գետը: Վորդին տուն յեկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը: Մայրն ասաց. « Վորդի, ու՞ր են այծերը և ինչու՞ դու այսոր արևով յեկար»: Վորդին ասաց. «Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, վոր խառնում եյիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և յեկավ մե այծերը տարավ, լցրեց գետը»: