Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի. և յեթե նրանց վերացնեք մեջտեղից, շուտով կլինի խաղաղություն»: Յեվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. «Իրավացի յեն գայլերը, վոր մեզ սպանում են, վորովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից»: Յեվ այծերը վտարեցին շներին ու հովվին և յերդվեցին, վոր հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Յեվ այծերը ցրվեցին լեցները և դաշտերը և սկսեցին ուրախծ լինել և ցնծալ և խացալ, վորովհետև արածում եյին լավ արոտներում, ուտում եյին համեղ խոտեր, խմում եյին պաղ ջրեր և խնդում եյին և վազվզում եյին, փառք տալով, վոր հասան բարի ժամանակի:

Յեվ գայլերը համբերեցին հարյուր որ, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան: