Այս էջը սրբագրված է
ԱՌՅՈՒԾ ՅԵՎ ԱՂՎԵՍ
Մի առյուծ կորյուն ծնեց և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսն յեկավ և հանդեսի ժամանակ բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ ե քո զորությունը, վոր ծնում ես միայն մի կորյուն և վոչ բազմաթիվ: Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց. «Այո, յես ծնում եմ մի՛ կորյուն, բայց առյուծ եմ ծնում և վոչ քեզ նման աղվես»։