Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վորդին և մյուսը` թե յես եմ: Յեվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Յեվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրաՇ: Ով հորը զարկեր նետով և նետը ծակեր հոր մարմինը, նա յեր հարազատ վորդին: Յեվ յյերկու վորդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ վորդին դանակը քաշեց, վոր սպանի յեղբայրներին և լաց յեղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը:

Յեվ իմացան, վոր նա յեր հարազատ վորդին և նրան տվին հայրենի կայքը: