Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՅԵՂԵԳՆ ՅԵՎ ԾԱՌԵՐ

Մի թագավոր զբոսանքի յելավ շրջելու լեռներում և հովիտներում: Յեվ տեսավ, վոր մեծամեծ ծառեր կային` կոտրատված և փշրված և միայն մի յեղեգ կար` կանգուն անարատ: Յեվ թագավորն ասաց. «Ո՜վ յեղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, յերբ մեծամեծ ծառերը փշրվել են»: Յեվ եղեգն ասաց. «Ո՜վ թագավոր, յերբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ և հողմը նրանց փշրեց. իսկ յես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ»: