Այս էջը հաստատված է
ԿՌՈՒՆԿ՝ ԹԱԳԱՎՈՐ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՅԵՎ ԵՇ
ՀԱՎԱՔՎԵՑԻՆ թռչունները և ասացին, թե ձայնը զորավոր ե, և նրան մեզ թագավոր դնենք, վորպեսզի պատերազմի ժամին կանչի մեզ: Յեվ կռունկը յերկինք բարձրացավ և գոչեց. նրան հավանեցին թռչունները և ոծեցին թագավոր: Եշը յեկավ և ասաց. «Այ, յեթե ինձ ոտի տեղ անեյիք, վոր նրա փոխարեն ես բարձրանայի, դուք կտեսնեիք, թե ում ձայնն է զորավոր»: