Jump to content

Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և առավ հնդու եշի ձուն: Յեվ վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չե կկոտրվի և եշը միջից կփախչի: Յեվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով և նրա վոտքը սայթաքեզ, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել ե և ահա եշը յելել և փախչում ե: Յեվ հետևից վազելով կանչում եր նապաստակին և ձայն եր տալիս. «‎Ա՜յ հնդու եշ, վա՜յ ինձ, մի՛ փախչիր. քուռի՛, քուռի՛ խնայիր ինձ և վերադարձիր»:

62