Այս էջը հաստատված է
ՅԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՋՐԱՂԱՑ
ՅԵԿԵՂԵՑԻՆ պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե «Յես եմ տաճար աստուծո և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու աստծուն և պատարագ, և հաշտվում ե աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն ե լինում»: Այն ժամանակ ջրաղացն ասաց յեկեղեցուն, թե «Ինչ վոր դու ասում ես, արդար ե և ճշմարիտ, բայց դու իմ յերախտիքը մի մոռանա, վոր գիշեր ցերեկ աշխատում եմ և դատում այն ինչ վոր ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և յերկրպագելու աստծուն»: